Աշխարհ

19.03.2020 17:46


Էրդողանի ասուլիսի ժամանակ աթոռներին նստելու հատուկ կարգ է սահմանվել

Էրդողանի ասուլիսի ժամանակ աթոռներին նստելու հատուկ կարգ է սահմանվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին մասնակցել է կորոնավիրուսի թեմայով Անկարայի Չանքայա պալատում տեղի ունեցած պաշտոնյաների ժողովին:

Ժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ուշադրություն է գրավել մասնակիցների նստեցման նոր կարգը՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման դեմ պայքարով։

Մարդկանց միջև սոցիալական հեռավորություն ապահովելու համար մասնակիցներին նստեցնելիս նրանց միջև մեկական աթոռ ազատ են թողել: Դահլիճի դատարկ աթոռների վրա փակցվել է հետևյալ գրությունը «Խնդրում ենք հանուն ձեր առողջության այս աթոռը ազատ թողնել: Պահպանե՛ք տարածությունը»:

Թուրքիայի նախագահին կորոնավիրուսից պաշտպանելու համար նույնպես ուշագրավ միջոցներ են կիրառվում: Էրդողանի անվտանգության աշխատակիցները, որոնք ամենուր ուղեկցում են նրան, ձեքներում ունեն ջերմային տեսախցիկներ, որոնցով անընդհատ չափում են Թուրքիայի նախագահին մոտ գտնվող անձանց ջերմությունը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը