Աշխարհ

19.03.2020 22:45


Գերմանիան այլևս Թուրքիայից փախստականներ չի ընդունի

Գերմանիան այլևս Թուրքիայից փախստականներ չի ընդունի

Կորոնավիրուսի համավարակի դեմ տարվող կանխարգելիչ միջոցառումների շրջականում Գերմանիան ժամանակավորապես դադարեցնում է Թուրքիայից փախստականների ընդունման ծրագիրը։

Գերմանիայի ներքին գործերի նախարարության կողմից միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչություն (BAMF) ուղարկված գրության համաձայն՝ ծրագիրը կասեցվել է անորոշ ժամանակով։

Ներքին գործերի նախարարության խոսնակ Սթիվ Ալթերը նշել է, որ գրությունը BAMF-ին ուղարկվել է մարտի 17-ին։ Նրա խոսքով՝ ծրագիրն ամեն դեպքում հնարավոր չէ իրականացնել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ուղևորափոխադրումների ներկայիս սահմանափակումները։

Նշենք, որ Գերմանիան 2012թ․-ից պարբերաբար փախստականներ է ընդունում Թուրքիայից և Լիբանանից։ Նշված ծրագրի շրջանակում տարեկան շուրջ 5․000 փախստական է ապաստան գտնում Գերմանիայում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը