Աշխարհ

19.03.2020 21:55


Ադանայում քաղաքացի է ձերբակալվել խուճապ առաջացնելու համար

Ադանայում քաղաքացի է ձերբակալվել խուճապ առաջացնելու համար

Թուրքիայի Ադանա քաղաքում մոտ 10.000 մարդու sms հաղորդագրություն էր ուղարկվել նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված, որում նշված է եղել. «Ձեր տեստի արդյունքը դրական է»։

Հաղորդագրությունն ուղարկվել է Ադանայի քաղաքային հիվանդանոցի անունից և նշված է եղել նաև բժիշկի անունը։

Ադանայի նահանգապետարանը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ և պարզել, որ հիվանդանոցում այդ անունով բժիշկ չկա և հաղորդագրությունը կեղծ է։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ հաղորդագրության հեղինակը Ադանային Չուքուրովա վարչական շրջանի համայնքապետարանի աշխատակից Ա.Թ.-ն է։ Նրան հասարակության մեջ վախ և խուճապ առաջացնելու մեղադրանքով ձերբակալել են։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը