Թուրքիայի հայկական «Մարմարա» թերթի տպագրությունը ժամանակավորապես կդադարեցվի
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Մարմարա» թերթը կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամանակավորապես դադարեցնում է տպագիր տարբերակի լույս ընծայումը։
Թերթի կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ այս միջոցառումը ժամանակավոր է և «Մարմարա»-ի տպագրությունը հնարավորինս արագ կվերականգնվի։ Իսկ առայժմ կգործի միայն թերթի ինտերնետային կայքը։
«Որպես կորոնավիրուսի համավարակի կանխարգելիչ միջոց՝ մենք ժամանակավորապես ընդհատել ենք թերթի տպագրությունը։ «Մարմարա»-ն կհրապարակենք միայն համացանցում՝ օնլայն տարբերակով՝ աշխատելով տանից։ Ամենակարճ ժամկետներում մեր խմբագրակազմը կվերադառնա իր բնականոն աշխատանքին և թերթի տպագրությանը»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում մարտի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 191 վարակակիր կա։ ՄԵկ օրում հիվանդների թիվն աճել է 93-ով։ Մինչ օրս այս վարակից Թուրքիայում երկու մարդ է մահացել՝ 89 և 61 տարեկան։

Աղբյուրը՝ ermenihaber.am