Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ Վրաստանում արդեն մեկնարկել է բժշկական պաշտպանիչ դիմակների արտադրությունը։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ Վրաստանում արտադրված դիմակների առաջին խմբաքանակը նախ կբաժանվի այն քաղաքացիներին, որոնք աշխատանքային պարտականություններից ելնելով ամենօրյա ռեժիմով շփվում են այլ քաղաքացիների հետ:
«Առանձնանում են ոլորտներ, որտեղ աշխատակիցներն այլ մարդկանց հետ շփում ունեն: Օրինակ` սահմանապահները, բժիշկները, գանձապահները և այլն»,-ասվում է հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է Վրաստանում արտադրված դիմակների գնին, ապա դեռևս որոշում չի կայացվել, թե որքան կարժենան դրանք:
Նշենք նաև, որ արդեն իսկ արտադրվել է 500 հազար դիմակ, որը փոխանցվել է պետությանը:
Վրաստանում դիմակների արտադրություն է սկսվել

Աղբյուրը՝ aliq.ge