Լրահոս

14.03.2011 18:01


ՀՅԴ-ն չի մասնակցելու...

Մարտի 10-ին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հրավեր է ստացել է Վիլտոն Պարկից (Wilton Park), մասնակցելու մարտի 24-27-ը Ստամբուլում կայանալիք` «Ժամանակակից աշխարհում ներգրավվելու համար Թուրքիայի քաղաքականությունըե թեմայով համաժողովին ։ Սա Վիլտոն Պարկի կողմից Թուրքիայում կազմակերպված երրորդ համաժողովն է, որը տեղի կունենա Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ։ Բացումը կատարվելու է Թուրքիայի Արտաքին գործոց նախարար Ահմեդ Դավութօղլիի կողմից։

Վահան Հովհաննիսյանը հրավերին նամակով պատասխանել է մարտի 11-ին. «Ցավոք, ստիպված եմ մերժել  հրավերը, որովհետեւ մենք չենք մասնակցելու Թուրքիայի կառավարության կամ նրա համագործակցությամբ կազմակերպվող, եւ կամ թուրք պաշտոնյաների մասնակցությամբ ժողովներին, քանի որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը եւ մերժում ընդունել պատասխանատվություն դրա համար։  Համոզված եմ, որ Թուրքիայի արտաքին գործոց նախարարը բարձր կգնահատի այս   սկզբունքային դիրքորոշումը ե։

Վ. Հովհաննիսյանն իր նամակում ասում է. «Մենք կողմ ենք երկխոսությանը եւ հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Սակայն, ականատես եղանք, թե ինչպես Թուրքիան չարաշահեց Հայաստանի կողմից անկեղծ բարյացակամության քայլը. Թուրքիան մերժում է վերջ տալ Հայաստանի միակողմանի եւ անօրինական շրջափակմանը, եւ շարունակում՝ իր կողմնակալ վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների նկատմամբ։ Հետեւաբար, մենք չենք ցանկանում Թուրքիային տրամադրել նոր լծակներ՝ իր մեքենայությունների ու նենգ վարքագծի համարե։

ՀՅԴ Բյուրոյի անդամն իր նամակն ավարտում է կրկին շնորհակալական խոսքով եւ ցանկություն հայտնում «մասնակցել Վիլտոն Պարկի այլ համաժողովների կամ նախաձեռնությունների, որտեղ կլինեն նաեւ իսկական քաղաքացիական հասարակության մասնակիցներ»։

ՀՅԴ Մամլո Դիվան

Այս խորագրի վերջին նյութերը