Տնտեսական

19.03.2020 14:13


Երկու օր առաջվա դրությամբ ունենք շաքարավազի՝ 201 օրվա, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա պաշար․ վարչապետ (տեսանյութ)

Երկու օր առաջվա դրությամբ ունենք շաքարավազի՝ 201 օրվա, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա պաշար․ վարչապետ (տեսանյութ)

Կորոնավիրուսից հետո կա կյանք, կորոնավիրուսի ընթացքում նույնպես լինելու է կյանք և զգուշավոր, կանոններ պահպանելով կյանքը շարունակվելու է: Այս մասին կառավարության հերթական նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ Իրանի իրենց գործընկերների հետ քննարկում են ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու վերաբերյալ։

Ավինյանը նշեց, որ Իրանի գործընկերները խորհուրդ են տվել ներդնել կանխարգելիչ շատ լավ գործիք․ մասնավորապես կստեղծվի հեռախոսային հավելված, որ թույլ կտա մարդկանց իրենց տեղը նշելով՝ ստանալ ինֆորմացիա, թե ինչ ազդեցություն կարող է տեղանքն ունենալ իր առողջական վիճակի վրա և հասկանալ, թե ունի արդյոք խնդիր և ինչ պետք է անի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ պարենի խնդիր չունենք, և երկու օր առաջվա դրությամբ, օրինակ, շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա: «Միայն մարտի տասնութին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 20 տոննա սիսեռ»,-ասաց նա և հավելեց, որ վառելիքի խնդիր ևս չունենք:

Այս խորագրի վերջին նյութերը