Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 2-րդ հիվանդն է մահացել
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մարտի 18-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ երկրում ևս մեկ մարդ է մահացել նոր տիպի կորոնավիրուսից: Նախարարը տեղեկացրել է, որ մահացածը 61-ամյա տղամարդ է:
Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում կատարած գրառմամբ նախարարը հաղորդել է նաև, որ օրվա ընթացքում արված թեստերի արդյունքում վիրուսակիրների թիվը ավելացել է ևս 93-ով:
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում կա կորոնավիրուսի հաստատված 191 և մահվան 2 դեպք:

Աղբյուրը՝ ermenihaber.am