Տնտեսական

19.03.2020 10:29


ՌԴ-ում տնտեսական խնդիրները կանդրադառնան Հայաստանի վրա. Ալեքսեյ Մասլով

ՌԴ-ում տնտեսական խնդիրները կանդրադառնան Հայաստանի վրա. Ալեքսեյ Մասլով

Ռուսաստանի Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, արևելագետ Ալեքսեյ Մասլովի խոսքով՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ռուսաստանը որոշեց Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) երկրների հետ չերկարացնել արդյունահանումը ևս 1․5 միլիոն բարելով կրճատելու շուրջ պայմանավորվածությունը:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով այս օրերին նավթի շուկայում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում Ռուսաստանի Դաշնությունում առաջացած տնտեսական խնդիրների մասին:

«Ռուսաստանը պատրաստ էր երկարացնել պայմանագիրը նախկին պայմաններով և միասին ՕՊԵԿ+-ի մյուս մասնակիցների հետ ձեռք բերել 1.7 մլն բարել ավելի քիչ նավթ, քան 2018 թ. էր: Ռուսաստանը խելամտորեն ենթադրում էր, որ եթե ինքը նվազեցնի նավթի արդյունահանումը, ապա ընդհանուր արդյունահանումը չի նվազի, պարզապես Ռուսաստանի բաժինը կանցնի այլ երկրի: Բացի այդ, նավթի արդյունահանումը կավելանա ԱՄՆ-ում: Եվ անգամ նրանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվեց նվազեցնել արդյունահանումը, այդպես էլ եղավ: Սաուդյան Արաբիան մեծացրեց իր արդյունահանումը, նրան հաջորդեցին Քուվեյթը և Իրաքը, ինչն էլ ենթադրաբար նվազեցրեց նավթի գները»,-ասաց նա:

Պատասխանելու համար հարցին, թե որքան ուժգին դա կհարվածի Ռուսաստանի բյուջեին՝ Ալեքսեյ Մասլովն առաջարկեց համեմատություն անցկացնել, թե մինչև հիմա ինչ մակարդակում է հավասարակշռվել նավթի գինը: Վերջին տարիներին, ըստ նրա, Ռուսաստանի բյուջեում նավթագազային ոլորտից եկած եկամուտը տատանվում էր: «Գագաթնակետը եղել է 2011-2013 թթ, երբ այդ ոլորտից ստացած եկամուտները կազմում էին բյուջեի 50 տոկոսը և հասավ 51-ի 2014 թ.: Հետո՝ 2019 թ., այն ընկավ մինչև 39 տոկոս: 2019-ի սեպտեմբերին Ռուսաստանի Կենտրոնական բանկը ներկայացրել էր մի սցենար, ըստ որի, 2020 թ. նավթի մեկ բարելի դիմաց գնի իջեցումը մինչև 25 դոլար, իսկ ճգնաժամի ավելի սուր փուլում՝ 20, կհանգեցնի ռեցեսիայի: 2020թ. ԱՀՀ-ը կնվազի 1.5-2 տոկոսով, իսկ ինֆլյացիան կարագանա 6.5-8 տոկոսով՝ ռուբլիի արժեզրկման պատճառով»,-ասաց նա:

Ալեքսեյ Մասլովը մատնանշեց, որ ռուսական բյուջեն բալանսավորվում է ռուսական Urals (մեկ բարելի դիմաց՝ 42 դոլար) և էտալոն Brent նավթի (44-45 դոլար) գներով: «Տեսականորեն նավթի գների անկումը, անգամ նշվածից ցածրի դեպքում, Ռուսաստանի բյուջեին մեծ հարված չի հասցնի՝ հաշվի առնելով, որ կառավարությունը հույսը դրել է ֆինանսական ռեզերվներից 7 տրիլիոնի վրա: Մարտի 1-ի դրությամբ Ազգային բարօրության հիմնադրամում և հատուկ հաշվում հեղուկ ակտիվների ծավալը կազմել է ավելի քան 150 միլիարդ դոլար, ռուբլու արժեզրկումը կհանգեցնի միայն հիմնադրամի ծավալի ավելացմանը ռուբլու առումով»,- ասաց նա:

Նրա նկատառմամբ՝ փորձագետների գնահատականներով՝ նավթի գնանկումը կբերի Ռուսաստանի բյուջեից օրական 100-150 դոլարի կորստի: «Նավթի գների անկման պատճառով, կանխատեսված հավելյալ 0,8% -ի փոխարեն, կանխատեսվում է ՀՆԱ 1% -ի անկում: Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ներկայիս նավթի և գազի հումքի գներով եկամուտները կարող են ընկնել մոտ 2 տրիլիոն ռուբլով»,-ասաց նա:

Այս ամենը, իհարկե, ըստ նրա, կանդրադառնա Ռուսաստանի «նավթային» գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի վրա` հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է ՝ ավելի քան 26% արտաքին առևտրում: «Բայց պետք է հաշվի առնել, որ նավթի գների ոչ մի արագ փոփոխության սպասել պետք չէ, որ այժմ նավթը մատակարարվում է գրեթե մեկ տարի առաջ նախատեսված պայմանագրերով ՝ ֆիքսված գներով: Իհարկե, ապագայում գների զգալի անկում կարող է լինել, եթե գլոբալ շուկաները չվերադառնան, օրինակ, մեկ բարելի համար 45-47 դոլար մակարդակի վրա»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը