«Յուվենտուս»-ը հատուկ քայլեր է ձեռնարկում Սարիին կորոնավիրուսից պաշտպանելու համար
Թուրինի «Յուվենտուս»-ը հատուկ քայլեր է ձեռնարկում ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին կորոնավիրուսից պաշտպանելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Tuttosport-ը: Ըստ պարբերականի, 61-ամյա մարզիչն այժմ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը եղել է բացասական: Նախորդ տարի Սարին հիվանդացել էր թոքաբորբով, մարզիչը նաև մոլի ծխող է:
Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 207 հազարը: