«Էդ ի՞նչ ա կատարվում». Կանդելակին գնացել էր դիմակ գնելու, բայց հանդիպեց հայրենակցին (տեսանյութ)
«Մատչ ՏՎ»-ի գլխավոր տնօրեն, հայտնի հեռուստահաղորդավարուհի և բիզնեսլեդի Թինա Կանդելակին տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է նա շրջում մի շարք խանութներով և դեղատներով, որպեսզի բժշկական դիմակներ և հակաբորբոքայիններ գնի։
«Դիմակ ունե՞ք»,-հարցնում է նա խանութներում և դեղատներում։
«Ձե՞ռք եք առնում, իսկապե՞ս, հակաբորբոքայի՞ն էլ չունեք»,-վրդովված ասում է Կանդելակին։
Խանութներից մեկում էլ նա հանդիպում է հայրենակցին, որը նրան հայտնում է, որ խանութներում ոչ դիմակ կա, ոչ էլ հակաբորբոքային։
«Որտեղի՞ց իմացաք, որ ես դրանցից եմ փնտրում։ Հա՞յ եք, հայերեն խոսու՞մ եք»,-հարցնում է Կանդելակին։
Ի պատասխան տղամարդն ասում է՝ այո, իհարկե խոսում եմ։ Կանդելակին էլ շարունակում է նրա հետ հայերեն հաղորդակցվել։ «Լավ լինեք, սաղ լինեք, էդ ի՞նչ ա կատարվում»։
Ինչպես հայտնի է՝ Կանդելակիի երակներում հայի և վրացու արյուն է հոսում, մայրական կողմից նա հայուհի է, հոր կողմից՝ վրացի։ Հայրը՝ Գիվի Շալվովիչ Կանդելակին, հունական ծագումով վրացի է, մասնագիտությամբ տնտեսագետ է, մայրը` Էլվիրա Ալավերդյանը՝ բժշկուհի։ Թոշակի անցնելուց հետո ամուսիններն ապրում են Մոսկվայում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am