Քաղաքական

18.03.2020 16:22

Միջազգային կազմակերպությունը մտահոգված է արտակարգ դրության պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակմամբ

Միջազգային կազմակերպությունը մտահոգված է արտակարգ դրության պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակմամբ

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն աշխարհում կորոնավիրուսի համավարակի ֆոնին մտահոգություն է հայտնել Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների՝ միայն պաշտոնական աղբյուրներից օգտվելու որոշման վերաբերյալ:

«Տեղեկության վերահսկումը չի օգնում համավարակի դեմ պայքարում, սական շշուկներ և վախ է տարածում»,-ասված է կազմակերպության թվիթերյան էջում:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։