Տաք ջուր խմելու մշակույթն ու կարգապահությունը նաև փրկեց չինացիներին. հայը՝ չինաստանյան կարանտինում
Մարիամ Մանուչարյանն արդեն 2 տարի է բնակվում է Չինաստանում ու կրթական ծրագրով աշխատում Պեկինին կից, մոտ 20 միլիոն բնակչություն ունեցող Թիենջին քաղաքում:
Նա ասում է՝ չնայած Չինաստանը, կարելի է ասել, արդեն հաղթահարեց համաշխարհային վիրուսը, երկիրը շարունակում է մնալ կարանտինում, բացառությամբ մեկ երկու գործարանի՝ մնացած բոլոր հիմնարկները փակ են՝ անկախ նրանից մասնավոր են, թե պետական: Տնից դուրս գալ դեռևս թույլատրվում է խիստ անհրաժեշտության դեպքում՝ ընտանիքի անդամներից միայն մեկին՝ 3 օրը մեկ անգամ, դիմակների ու ձեռնոցների առկայության դեպքում միայն:
Նաև վերահսկվում է ողջ բնակչությունն՝ առանց բացառության: Կապ չունի՝ մարդն աշխատում է, թե ոչ, տանն է, թե աշխատավայրում, թվյալ պահին իր քաղաքում է, թե ոչ: Քաղաքացին ամենօրյա ռեժիմով ջերմաչափվում է և իր տվյալներն ուղարկում պետության կողմից բացված հատուկ հղումների միջոցով: Մասնագետները քաղաքացիներին հորդորել են ծովամթերքից հրաժարվել ու հնարավորինս քիչ օգտագործել մսամթերք, նախապատվությունը տալ կաթնամթերքին ու կանաչեղենին, միրգ-բանջարեղենին:
«Այս վարակի հաղթահարման գործում երկու բան շատ օգնեց․ առաջինը՝ չինացի ժողովրդի՝ տաք ջուր խմելու մշակույթը, որովհետև նրանք առանց այդ էլ՝ նույնիսկ ամառվա շոգին տաք ջուր են խմում, գումարվեց նաև պետության հորդորը, քանի որ վիրուսը որոշակի տաք ջերմաստիճանի դեպքում մահանում է: Այսպիսի խոսք կա՝ թե քեզ եռացրած ջուր չեն հյուրասիրել, ուրեմն դու Չինաստանում չես եղել: Չինացիներն են անգամ կատակում, եթե նույնիսկ ոտք են կոտրում, դիմացինն ասում է՝ տաք ջուր խմիր, կանցնի: Ո՞վ կմտածեր, որ ազգային այս մշակույթը մի օր օգնելու էր վիրուսի դեմ պայքարում: Երկրորդը, որ ավելի կարևոր է, չինացիների կարգապահությունն էր (որն ի դեպ, նրանք ունեին մինչ կորոնավիրուսի ի հայտ գալը) ու պետության խիստ միջոցները: Խստությունը երկուստեք էր: Քաղաքացին գիտեր, որ խախտման դեպքում խիստ պատժվելու է: Երկիրն իր ամբողջ հսկա ներուժն ուղղեց վարակի դեմ պայքարին»:
Զգալ իրավիճակի լրջությունն՝ առանց ավելորդ խուճապի՝ սա հաջողվեց չինացիներին: Չինաստանը շատ արագ հայտարարեց արտակարգ իրավիճակ, փակեց էպիկենտրոն Վուհանն ու մոտակա 18 քաղաք: Դրանք արդեն բաց են: Մեկ շաբաթ է աշխատում է նաև հասարակական տրանսպորտը՝ սակայն հատուկ ռեժիմով: Յուրաքանչյուր ուղևորի ջերմություն ստուգվում է, տվյալները սկանավորվում են հատուկ սկաներով, ներկայացվում վարորդին, որից հետո նոր ուղևորին թուլատրվում է օգտվել տրանսպորտից: Սա արվում է նաև սուպերմարկետներում: Խանութ կամ տրանսպորտ մտնելիս քաղաքացին պարտավոր է նաև անձնագիր ցույց տալ: Ամենօրյա ռեժիմով ախտանվում են բակերը, շքամուտքերը, վերելակները, բնակչին մնում է միայն տունն ախտահանել:
Այս օրերին Չինաստանի միլիոնավոր բնակիչների նման, Մարիամի բոլոր տեսակի շփումներն օնլայն են. «Նույնիսկ եթե շատ մոտ ենք ապրում, արգելված է տներ այցելել: Օնլայն սուրճ ենք խմում, հայերով՝ բաժակ ենք նայում օնլայն: Ունեցածս բոլոր գրքերը կարդացել եմ, անցել սիրելի ֆիլմերին, որոնք ժամանակի սղության պատճառով չէի հասցրել նայել»:
Մարիամն ասում է, որ Չինաստանը հասցնում է հոգ տանել ոչ միայն իր, այլև օտար երկրների քաղաքացիների մասին, իսկ դիմակի պակաս երբևէ չի զգացել. «Մի անգամ փաթեթ ստացա, չինացի ընկերներիցս մեկն էր ուղարկել, 10 դիմակ էր, բայց այդ փաթեթում ինձ համար ոչ միայն դիմակ էր, այլև սեր էր, մարդկային հոգատարություն, բարություն, ամենադժվար իրավիճակում մարդկայնությունը չկորցնելու մեծ մեսիջ էր, այդ վերաբերմունքն այստեղ շատ-շատերն են ունեցել»,-ասում է զրուցակիցս ու ցավով նշում, որ այդ վերաբերմունքի պակասն այս օրերին զգացվում է իր հայրենիք Հայաստանում:

Աղբյուրը՝ aliq.ge