Լրահոս

14.03.2011 17:06


Հրանուշ Հակոբյան. «Մեզ թվաց` նա տարօրինակ է, քանի որ խելացի է, բայց պարզվեց, որ այդպես չէ: Նրան հարկավոր է բուժել»

Հրանուշ Հակոբյան. «Մեզ թվաց` նա տարօրինակ է, քանի որ խելացի է, բայց պարզվեց, որ այդպես չէ: Նրան հարկավոր է բուժել»

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր «Մեդիամաքս»-ի խնդրանքով մեկնաբանել է իր հանդիպումը մոսկվաբնակ 20-ամյա Արթուր Պողոսյանի հետ, ով ներկայանում է իբրև «աստղաֆիզիկոս» և «առաջին հայ տիեզերագնաց»:

Հրանուշ Հակոբյանը նախ ասել է, որ պարտավոր է ընդունել յուրաքանչյուրին, ով դիմում է հանդիպման խնդրանքով:

Նախարարն ասել է, որ Արթուր Պողոսյանի հետ իր հանդիպումից ժամեր անց նախարարությունում արդեն «հասկացել են, թե ում հետ գործ ունեն»: Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել այն ուսանողներին, որոնք բացահայտել են իրեն աստղաֆիզիկոս հռչակած երիտասարդի ինքնությունը:

Անդրադառնալով այն հաղորդագրությանը, որը Սփյուռքի նախարարությունը տարածել էր քննադատության ալիքին ի պատասխան, Հրանուշ Հակոբյանն ասել է.

«Ես տեղում չեմ եղել, և հայտարարության մեջ կային հատվածներ, որոնք թույլ չէի տա: Ցավում եմ, քանի որ պետք էր ավելի հանգիստ տոնով պատասխանել այդ աղմուկին: Ամեն դեպքում լավ եղավ, որ կարողացանք բացահայտել մի երիտասարդ խաբեբայի: Հարկավոր էր կանգնեցնել այդ երիտասարդի «ոդիսականը»:  Մեզ թվաց` նա տարօրինակ է, քանի որ խելացի է, բայց պարզվեց, որ այդպես չէ: Նրան հարկավոր է բուժել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը