«Սամսոն Խաչատրյաը ոչ թե բերման է ենթարկվել, այլ առևանգվել է»
Համաձայն ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մարտի 13-ին՝ ժամը 17.00-ին, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել Սամսոն Խաչատրյանը:
Իրականում ընդդիմադիր հայացքների տեր, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ, հայտնի բռնցքամարտիկ, բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի, Եւրոպայի կրկնակի չեմպիոն ու աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյաը ոչ թե բերման է ենթարկվել, այլ առեւանգվել է։ Առեւանգումից շատ ավելի ուշ է միայն պարզ դարձել, որ նա գտնվում է ոստիկանությունում:
Նրան մողադրում են 2011 թ. մարտի 1-ին ՀԱԿ կազմակերպած հանրահավաքի ժամանակ ոստիկանության աշխատակցի պահանջներին չենթարկվելու եւ նրան մարմանական վնասվածք պատճառելու մեջ: Այնինչ նշված ոստիկանը հանրահավաքի ժամանակ եղել է քաղաքացիական հագուստով, ցուցաբերել է սադրիչին վայել վարքագիծ՝ փորձելով հանրահավաքի մասնակիցների հետ, բազմաթիվ վկաների ներկայությամբ, ընդհարում հրահրել: Հենց նրա գործողությունների արդյունքում էլ տեղի է ունեցել քաշքշուկ, ինչին ի թիվս շատերի, մասնակցել է նաեւ Սամսոն Խաչատրյանը: Դեպքն այնքան աննշան է եղել, որ անգամ ոստիկանության՝ այդ օրվա կապակցությամբ տարածած հաղորդագրության համաձայն, հանրահավաքն անցել է առանց միջադեպերի:
Հայաստանի քաղաքական բանտարլյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն հայտարարում է, որ Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը նախապես կազմակերպված սադրանքի արդյունք է, ուղղակիորեն կապվում է նրա ծավալած քաղաքական գործունեության հետ ու պահանջում է նրան անհապաղ ազատ արձակել:
Միաժամանակ ՀՀ գործող իշխանություններից պահանջում ենք վերջ տալ խաղաղ հանրահավաքների ժամանակ տարբնույթ սադրիչների միջոցով, ովքեր որպես կանոն հագուստափոխված ոստիկաններ են, քաշքշուկներ ու տարբեր մանր ու մեծ սադրանքներ կազմակերպելու արատավոր պրակտիկային:
Հայաստանի քաղաքական բանտարլյալների և հալածյալների պաշտպանության կոմիտե