Երևանի քաղաքապետն ընդունեց «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամներին
Մարտի 11-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունեց «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամներին: Մոտ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ նախաձեռնության ներկայացուցիչները քաղաքապետին ներկայացրեցին իրենց մեկամյա գործունեության ընթացքում ի հայտ եկած` Երևանի կանաչապատ տարածքների ոչնչացման և ապօրինի կառուցապատման դեպքերը: Խոսվեց, մասնավորապես, Ուսանողական այգու, Վիշապների պուրակի, Գլխավոր պողոտայի այգու և մի շարք կանաչապատ բակային տարածքներում տեղի ունեցող կառուցապատման մասին: Ներկայացված բոլոր դեպքերի մասին նախաձեռնության անդամները պատրաստել էին փաստաթղթային փաթեթներ, որոնք հանձնեցին քաղաքապետին: Վերջինս խոստացավ դրանք հանձնել ուսումնասիրության։ Նախաձեռնության անդամները նշեցին իրենց սկզբունքային մոտեցումը հատկապես Ուսանողական այգում տեղի ունեցող շինարարության հարցում և անընդունելի համարեցին 2012թ. Համաշխարհային գրքի մայրաքաղաք Երևանում Ազգային գրադարանի մոտակայքում զվարճանքի օբյեկտների գոյությունը: Քաղաքապետը ըմբռնումով մոտեցավ «Ուսանողական» այգու խնդրին, նշելով, որ իրեն նույնպես դուր չեն գալիս նման փոփոխությունները, և համաձայնեց կազմակերպել հանդիպում «Ուսանողական» այգում կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ` խնդրին լուծում գտնելու նպատակով: Այս հիմնահարցի լուծման նպատակով շարունակվելու են նախաձեռնության ջանքերը և լուծման որոնումը։ Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը վերահաստատեց կանաչ տարածքների հաշվին շինարարությունն արգելելու իր նախապես հնչեցրած որոշումը: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին նաև Վիշապների պուրակի խնդիրը և այնտեղ տեղի ունեցած ապօրինությունները։ Կարեն Կարապետյանը կարևոր համարեց հաշվի առնել բնակիչների կարծիքը, եթե նրանք իսկապես դեմ են այդ կառուցապատմանը: Քաղաքապետը տեղեկացվեց նաև Ուսանողական այգում կատարվող շինարարության խախտումների մասին, Ազգային գրադարանի խորհրդի, հարակից բուհերի ներկայացուցիչների և ԳԱԱ նախագահության ակադեմիկոսների բազմաթիվ գրությունների, 20000 ստորագրությունների և այլ փաստաթղթերի մասին: Նախաձեռնության ներկայացուցիչները բարձրաձայնեցին Գլխավոր պողոտայի այգու վերաբերյալ «Տաշիր Գրուպ» ընկերության հետ Երևանի քաղաքապետարանի կնքած պայմանագրի մասին իրենց մտավախությունը: Քաղաքապետը հավաստիացրեց, որ այգու տարածքում ստորգետնյա որևէ կառույց չի լինելու, իսկ վերգետնյա ցածրահարկ թանգարաններ կամ մշակութային բնույթի այլ հաստատություններ հնարավոր է կառուցվեն: Քաղաքապետը պնդեց, որ այգին չի կորցնի իր նպատակային նշանակությունը, և, որ այս ծրագրի նպատակը զբոսայգին իր ամբողջ երկայքնով` մինչև Խանջյան, մշակութային գոտի դարձնելն է: Պարոն Կարապետյանը նախաձեռնության անդամներին խոստացավ ծրագրի նախագիծը ներկայացնել հանրային քննարկման, երբ այն պատրաստ լինի, և հաշվի առնել դրա վերաբերյալ նախաձեռնության և բնակիչների կարծիքը: Վերջում «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքապետին տեղեկացրեց նախկինում Երևանի քաղաքապետարանից փաստաթղթեր և տեղեկատվություն ստանալու անհնարինության մասին, ինչը ՀՀ օրենսդրության խախտում է: Քաղաքապետի ուշադրությունը հրավիրվեց այն փաստի վրա, որ ՀՀ-ն Օրհուսի կոնվենցիայի անդամ է, սակայն կոնվենցիայով ամրագրված` շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և որոշումների կայացմանը մասնակցելու հասարակության իրավունքը բազմիցս խախտվում է: Այս կապակցությամբ քաղաքապետին առաջարկվեց ընդունել հանրությանն իրենց կենսագործունեության միջավայրի փոփոխությունների մասին իրազեկելու մեխանիզմների վերաբերյալ որոշում, սակայն քաղաքապետը մերժեց այդ առաջարկը` պնդելով, որ առանց այդ էլ քաղաքապետարանն օրենքի սահմաններում իրազեկման իր պարտավորությունը կիրականացնի: Այս առումով պարոն Կարապետյանը խոստացավ, որ Երևանի քաղաքապետարանն այսուհետ օրենքի սահմաններում կտրամադրի ցանկացած տեղեկատվություն, և կգործի թափանցիկ:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն