Քաղաքական

18.03.2020 11:09

Ողջ աշխարհն անգամ ոստիկանական մեթոդներով արգելում է մարդկանց դուրս գալ փողոցներ, իսկ ՀՀ-ում վարչապետն անձամբ է գնում սուպերմարկետներ ու ռեստորաններ և ուրախանում՝ մարդկանց հանդիպելով․ «Հրապարակ»

Ողջ աշխարհն անգամ ոստիկանական մեթոդներով արգելում է մարդկանց դուրս գալ փողոցներ, իսկ ՀՀ-ում վարչապետն անձամբ է գնում սուպերմարկետներ ու ռեստորաններ և ուրախանում՝ մարդկանց հանդիպելով․ «Հրապարակ»

«Թվում էր՝ արտակարգ դրությունը հայտարարվելու է, որ նախկինում թույլ տրված սխալներից խուսափենք և չարաղետ վարակի դեմը կարողանանք առնել։ Ասենք՝ վերջապես ավելի լուրջ վերաբերմունք դրսևորվի այս համավարակին։ Ոչ թե հայտարարենք, թե «բարի մարդկանց վիրուսը չի կպչում», կամ՝ «կորոնավիրուսն ում շունն է», որ մեզ խանգարի հանրաքվե անել ու քաղաքական հակառակորդներին ոչնչացնել, այլ հետևենք աշխարհի օրինակին և զգուշության բոլոր կանոնները պահպանելով՝ պահպանենք մեր ազգաբնակչության առողջությունը։

Բայց, պարզվեց, արտակարգ դրությունը մեզ՝ լրատվամիջոցներիս համար է, որ ավելորդ «խուճապ» չառաջացնենք և իշխանությունների վատ աշխատանքն ու համաճարակի տարածմանը նպաստող վարքը պատշաճ չներկայացնենք հանրությանը։

Պարզվեց՝ արտակարգ դրությունը ոչ մի սահմանափակում չի պարունակում մարդկանց տեղաշարժի, հանրային օբյեկտների աշխատանքի առումով։ Ոչ մի ռեստորան ու հանրային օբյեկտ այս օրերին չի փակվել, դեռ ավելին՝ վարչապետն անձամբ է շրջում սուպերմարկետներով ու ռեստորաններով և ուրախանում՝ այնտեղ մարդկանց հանդիպելով։

Ողջ աշխարհն անգամ ոստիկանական մեթոդներով արգելում է մարդկանց դուրս գալ փողոցներ, խանութներ մտնում են հերթով, որ միմյանց չվարակեն, իսկ մեզանում վարչապետն ուրախ-ուրախ հայտարարում է, որ անգամ տուրիստներ կան երկրում, իսկ ռեստորանները, ինչպիսի հաջողություն, դատարկ չեն։

Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչո՞ւ հայտարարեցիք արտակարգ դրություն, որ խոսքի ազատության սահմանափակումներ մտցնեք և ձեր վաղեմի երազա՞նքն իրականացնեք»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։