Լրահոս

14.03.2011 16:41


Քաղաքապետարանը ՀԱԿ–ին արգելել է մարտի 30-ին և 31-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել

Քաղաքապետարանը ՀԱԿ–ին արգելել է մարտի 30-ին և 31-ին Ազատության  հրապարակում հանրահավաք անցկացնել

«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը  ս/թ. մարտի 11-ին և 12-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ 2011թ. մարտի 30-ին և 31-ին ժամը 16.00-23.00-ն (մոտավոր) Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) և Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ. Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 14.03.2011թ. որոշումներով արգելվել է Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառման (հանրահավաք) անցկացումը` հետևյալ հիմնավորմամբ. նշված և դրան հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց վերաբերյալ իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 23.02.2011թ.,  02.03.2011թ. որոշումներով ընդունվել են ի գիտություն։ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշումներով առաջարկվել է հանրահավաքներն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում՝ իրազեկումների մեջ նշված օրը և ժամին, իսկ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ. Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա երթուղով երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը