Թուրքիայում ձերբակալել են կորոնավիրուսի մասին անհիմն գրառման հեղինակին
Թուրքիայում Զեքերյա Աթաք անունով քաղաքացին ձերբակալվել է Մարաշում կորոնավիրուսի դեպք գրանցվելու մասին իրականությանը չհամապատասխանող գրառում անելու համար:
Նշվում է, որ Աթաքը երեկ՝ մարտի 16-ին, Facebook սոցցանցի իր էջում գրել էր, որ Քահրամանմարաշ (Մարաշ) քաղաքի պետական հիվանդանոցում կորոնավիրուսի կասկածով զննվող 2 հիվանդի թեստերը դրական են եղել:
Աթաքի նկատմամբ դատախազությունում գործ է հարուցվել ժողովրդի մեջ վախ ու խուճապ տարածելու համար: Նշվում է, որ ցուցմունք տալուց հետո նա ազատ է արձակվել:
Ոստիկանությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ ժպտալով զրուցած Աթաքն ասել է. «Ասել եմ՝ 2 հատ կորոնավիրուս է հայտնաբերվել, մի՞թե դա հանցանք է»:

Աղբյուրը՝ ermenihaber.am