Աշխարհ

17.03.2020 20:43


Փակվելու են Բաքու, Սումգայիթ և Ապշերոն մուտքերը

Փակվելու են Բաքու, Սումգայիթ և Ապշերոն մուտքերը

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում մարտի 19-ից 29-ը փակ են լինելու Ապշերոնի շրջան, Բաքու և Սումգայիթ մուտքերը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:

Մուտքը նշված վայրեր թույլատրվելու է միայն հատուկ և անհապաղ դեպքերում, ինչպես նաև այդ վայրերում գրանցված տրանսպորտային միջոցներին, դրանց սակայն արգևելվել է փոխադրել այլ վայրերի գրանցում ունեցող քաղաքացիներին:

Դադարեցվելու են նաև օդանավակայաններից դեպի Բաքու ուղևորափոխադրումները, միջքաղաքային գնացքների աշխատանքը, բացառությամբ Բաքվի, Սումգայիթի և Ապշերոնի շրջանի:

Նշենք, որ ներկա պահին Ադրբեջանում հայտնի է կորոնավիրուսով վարակման 28 դեպք, որից մահվան ելքով է 1-ը, իսկ 7-ը բուժվել են:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը