Լրահոս

14.03.2011 16:29


Սերգեյ Լավրով. «Իսլամն ու ժողովրդավարությունը լավ էլ համատեղելի են։ Նայե՛ք Թուրքիային...»

Սերգեյ Լավրով. «Իսլամն ու ժողովրդավարությունը լավ էլ համատեղելի են։ Նայե՛ք Թուրքիային...»

Փորձը ցույց է տալիս, որ իսլամն ու ժողովրդավարությունը լավ էլ համատեղելի են։ Նայե՛ք Թուրքիային,–հեռուստատեսային հաղորդման ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Մերձավոր արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում վերջին ամիսներին տիրող իրավիճակին։

Ընդգծելով, թե մահմեդական ծայրահեղ խմբավորումները տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապ չունեն, Ռուսաստանի արտգործնախարարը նշել է.

Լիբիայում, Եգիպտոսում և այլ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների շարժիչ ուժը հիմնականում կրթված երիտասարդությունն էր։ Կարգախոսները, որ այսօր առաջ է քաշում ընդդիմությունը, վերաբերում են վարչակարգի փոփոխությանը, իշխանության փոփոխությանը, ժողովրդավարական սկզբունքներով իշխանության փոփոխության ապահովմանը, այլ ոչ թե շարիաթի օրենքների կիրառմանը։ Մահմեդական ուժերը, իսկ դրանք կան Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրներում, նույնպես կօգտագործեն իրավիճակը՝ իրենց դիրքերն ու ազդեցությունը հանրության շրջանում ամրապնդելու նպատակով։ Սակայն ես չէի ուռճացնի իրավիճակը։ Փորձը ցույց է տալիս, որ իսլամն ու ժողովրդավարությունը լավ էլ համատեղելի են։ Նայե՛ք Թուրքիային։

Այս խորագրի վերջին նյութերը