Աշխարհ

17.03.2020 19:00


Կորոնավիրուսով վարակված Թոմ Հենքսն ու նրա կինը դուրս են գրվել հիվանդանոցից

Կորոնավիրուսով վարակված Թոմ Հենքսն ու նրա կինը դուրս են գրվել հիվանդանոցից

Ամերիկացի օսկարակիր դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր Թոմ Հենքսն ու նրա կինը՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնը դուրս են գրվել հիվանդանոցից, սակայն որոշ ժամանակ կմնան տանը ինքնամեկուսացված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացում է BBC-ն:

Թոմ Հենքսի ու նրա կնոջ մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել և նրանք գտնվում էին Ավստրալիայի հիվանդանոցում: Ավստրալիայում 63-ամյա դերասան Թոմ Հենքսը մասնացկում էր Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմի նկարահանման աշխատանքներին:

«Մենք մեզ զգում էինք մի փոքր հոգնած, ինչպես սովորական մրսածության ժամանակ, ունեցել ենք նաև մարմնի ցավեր: Ռիտայի մոտ եղել է դող, սակայն ընթացքում անցել է: Եղել է նաև ոչ բարձր ջերմություն»,- «Ինստագրամ»-ի իր էջում նշել է դերասանը:

Դերասանը շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին:

Այս խորագրի վերջին նյութերը