Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ
–Մարտի 13-ին տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը։ Սակայն կուսակցության կայացրած որոշումը բավական ընդհանրական էր։
- Խորհուրդը գտել է նպատակահարմար այդ որոշումն ընդունել, և կարծում եմ՝ այդտեղ հենց մեր քաղաքացիների օրակարգն է։
–Այդ հայտարարությունում ասված էր այն, ինչ որ բոլորն են ասում ու ամեն օր են ասում։ Այսինքն՝ որևէ նորություն կամ կոնկրետ գործողությունների ծրագիր չկար։
–«Ժառանգություն» կուսակցությունը մոդայի գրասենյակ չէ, որ շաբաթը մեկ ինչ–որ նոր մոդա հանի։ Ինքը քաղաքական գործունեությամբ զբաղվող կազմակերպություն է, որը ներկայացնում է հասարակությունում առկա խնդիրները, և փորձում է դրանք լուծել կամ լուծման ուղիները ցույց տալ։ Այնպես որ, չգիտեմ ինչ նոր բան էր պետք, որ այնտեղ լիներ, բայց մենք նշել ենք այն խնդիրները, որոնք տեսնում ենք այսօր։
–Մարտի 13–ի ընդլայնված նիստում քննարկե՞լ եք Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտել–չբոյկոտելու հարցը։
–Որոշման առաջին կետով շատ հստակ գրված է, որ «Ժառանգությունը» գործելու է ԱԺ–ից մինչև հրապարակ։
–Փաստորեն, եթե խորհրդարանի առաջիկա քառօրյային պետք է մասնակցեք, այդ դեպքում անիմաստ չէ՞ր ձեր բոյկոտելը։
–«Ժառանգությունը» երբևիցե անիմաստ քայլեր չի արել։ Եթե ինչ–որ մեկը գտնում է, որ դա անիմաստ է, դա իր ճաշակի հարցն է։ Բայց կոնկրետ եղել է հայտարարություն, կոնկրետ այդ հայտարարության դեմ քաղաքական քայլ է կատարվել։ Եվ դա ոչ թե բոյկոտ է եղել, դա առկախում է եղել։
–Հնարավոր է՞, որ այս քառօրյային ներկայանաք, բայց հետո նորից որոշեք, որ առկախում եք աշխատանքները։
–Ժամանակը կգա՝ կորոշվի։ Ես կարծում եմ՝ խմբակցության նիստ կլինի, ըստ դրա մենք արդեն առաջ կշարժվենք։
–Ձեր խմբակցության պատգամավորական մանդատները վայր դնելու վերաբերյալ տարաբնույթ տեղեկատվություններ եղան։ Ա՛յդ հարցը քննարկվե՞լ է։
–Նմանատիպ խնդիր օրակարգում չի եղել, ինչի մասին բազմաթիվ անգամ «Ժառանգության» ներկայացուցիչներն ասել են։
–Այսինքն՝ մանդատները վայր դնելու հարցն ընդհանրապես չի է՞լ քննարկվել։
–Ընդհանրապե՛ս չի քննարկվել, որովհետև մենք բազմիցս ասել ենք, որ նմանատիպ խնդիր օրակարգում չկա։ Եթե որոշ քաղաքական գործիչներ, փորձագետներ կամ լրագրողներ «Ժառանգության» փոխարեն ներքին օրակարգ են սահմանում, դա իրենց խնդիրն է, և իրենք էլ հետագայում թող փորձեն պատասխանել։ Բայց «Ժառանգության» կողմից օրակարգային նմանատիպ հարց երբեևիցե չի բարձրացվել, որ մենք էլ քննարկենք կամ ինչ–որ որոշում ընդունենք։
–Հայտարարության մեջ նշված էր, որ արտահերթ համագումար պետք է տեղի ուենա։ Ինչի՞ հետ է կապված այդ արտահերթ համագումարի անհրաժեշտությունը, և ե՞րբ տեղի կունենա։
–Ինչպես կարող է հստակ ժամկետ նշված լինի, եթե դա թողնվել է վարչության նախագահի հայեցողությանը։ Իսկ արտահերթ համագումարը կապված է այն խնդիրների հետ, որոնք հենց խորհրդի որոշման մեջ կան։
–Իսկ վարչության նախագահը նիստի ժամանակ չէ՞ր կարող որոշել, թե երբ է ուզում, որ արտահերթ համագումար անցկացվի։
–Վարչության նախագահը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երբ նպատակահարմար գտնի, այդ ժամանակ էլ կհրավիրվի արտահերթ համագումարը։ Բայց հստակ է, որ մինչև տարեվերջ պետք է դա լինի։
Արմեն Մարտիրոսյան.

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը