Լրահոս

14.03.2011 16:22


Փաստաբան. «Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցված է քրեական գործը սարքած է»

Փաստաբան. «Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցված է քրեական գործը սարքած է»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը լրագրողների հետ  հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայր Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցված է քրեական գործին՝ ասել է, թե ակնահյտ է, որ այն սարքած է։

–Այն միջոցառումները, որ կրիրառվել են Տիգրան Փոստանջյանի  նկատմամբ, ակնհայտ հիմնավորվում է նրանով, որ անշուշտ ճղճիմ, 1937թ. բնորոշ հարձակում է՝ ճնշում, որի նպատակն է Զարուհի Փոստանջյանի վրա ճնշում գործադրել։ Տեսնելով, որ Զարուհու վրա հնարավոր չէ ուղղակի ճնշում կիրառել, ապա հարազատի միջոցով՝ ընտանեական խժդժություն ստեղծելու  տարբերակով են փորձում ազդել։ Տիգրան Փոստանջյանին ՀՀ–ն՝ հանձինս Ազգային  անվտանգության ծառայության, պատանդ է վերցրել, որպեսզի ստիպեն քրոջը, որը բավական ակտիվ հասարակական  և քաղաքական գործունեություն է իրականացնում մարդու  իրավունքների պաշտպանության ոլորտում, նվազեցնել  կամ դադարեցնել իր ակտիվությունը,–ասել  է նա։

Ըստ Արթուր Սաքունցի՝ այս հրահանգները նախագահական նստավայրից  են տրվում.

–Չեմ կարծում, թե առանց նախագահական հրահանգի  որևէ իրավական մարմնի կողմից քրեական հետապնդումներ սկսվեին։ Ես ավելի  լայն կասեի, որ Հայաստանում հիմնական խնդիրն այն է, որ  իրավապահ մարմինները  քաղաքականությունից զերծ չեն,–որպես պնդում՝ ավելացրել է ասուլիսին ներկա Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը