Ճապոնիայում երկրաշարժի զոհերի պաշտոնական թիվը հասել է 5 հազ.–ի
Ճապոնիայում օրերս տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների պաշտոնական թիվը հասել է 5000–ի։ Ինչպես փոխանցում է «Gazeta.Ru» կայքը, այս մասին հաղորդել է «Կիոդո» տեղական գործակալությունը։
Սրանք նախնական տվյալներ են, և զոհերի թիվը դեռևս կաճի, իսկ անհետ կորածների թիվը հաշվվում է տասնյակ հազարներով։
Ճապոնիայի պատմության մեջ ամենաուժեղ՝ 9,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ, Միյագի ափամերձ շրջանում՝ Տոկիոյից 373 կմ հյուսիս–արևելք։ Ցնցումների օջախը երկրի մակերևույթից 24 կմ խորության վրա էր։