Orange-ի աջակցությամբ կահավորվել է Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի մանկապարտեզը
Orange-ը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն:
Վահան գյուղի մանկապարտեզի բացմամբ մեկնարկում է Orange-ի և Շենի` համայնքային զարգացմանն ուղղված 2011թ. բարեգործական ծրագիրը, որը, ինչպես և նախորդ տարի, ուղղված է Հայաստանի առավելապես հեռավոր, սահմանամերձ և խոցելի համայնքներին: Վահան գյուղն ունի 1228 բնակիչ, և մանկապարտեզը նախատեսված էր ընդունելու 20 երեխայի, սակայն բազմաթիվ դիմումների արդյունքում ծրագիրն ընդլայնվեց և մանկապարտեզն այսօր պատրաստ է ընդունել 40 երեխայի: Մանկապարտեզի վերականգնման աշխատանքները համատեղ իրականացրել են USAID/CHF և «Շեն» կազմակերպությունները, իսկ կահավորումն իրականացրել է Orange-ը` տրամադրելով 5,945,000 դրամ: Աշխատանքներին իր ակտիվ մասնակցությունն է բերել նաև համայնքը:
«Որպես երկրի տնտեսական կյանքում կարևոր դեր ունեցող ընկերություն` մենք ցանկանում ենք նաև մեր ներդրումն ունենալ այլ` ,ոչ հաղորդակցայինե ոլորտներում: Անցյալ տարվա ընթացքում Շենի հետ իրականացված բազմաթիվ ծրագրեր իրենց հրաշալի արդյունքն են տվել: Դրա ապացույցն են այն մանկապարտեզներն ու մարզադահլիճները, որոնք այսօր բազմաթիվ երեխաների են ընդունում: Եթե միայն դիտարկենք համակարգչային սրահներից մեկի` Արագած համայքնի դեպքը, կտեսնենք, որ ընդամենը հինգ ամսում այս փոքր գյուղում 2000 ինտերնետի այցելություն է եղել»,– նշեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Սահմանամերձ գյուղում երիտասարդ ընտանիքների բնակությունն առավել մեծ կարևորություն ունի, և իմանալ, որ պահանջն ավելի մեծ է եղել, քան նախապես պլանավորված էր, շատ ոգևորիչ է: Իսկ այս նախագծի իրականացման համար համայնքի ներգրավվածությունը մեզ համար երաշխիք է ծրագրի կենսունակության համար: Մեր մոտեցումներն Orange-ի հետ համընկնում են. Հայաստանը ոչ միայն Երևանն է, այլ նաև իր մարզերն ու գյուղերը, այս պատճառով է, որ ուրախ ենք այս համագործակցության համար, որը երկարաժամկետ իրագործումների է ուղղված»,-ասաց «Շեն»-ի վարչության նախագահ Հայկ Մինասյանը: