ՌԴ-ն մարտի 18-ից մայիսի 1-ը սահմանափակում է օտարերկրացիների մուտքը երկիր
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել սահմանափակել օտարերկրացիների մուտքը երկիր 2020 թվականի մարտի 18-ից մինչև մայիսի 1-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը։
Սահմանափակումը չի տարածվի դիվանագետների, ինքնաթիռների, նավերի և գնացքների անձնակազմերի, ՌԴ-ում բնակվելու իրավունք ունեցող օտարերկրացիների վրա։ Իրենց հարազատների հուղարկավորությանը մասնակցել ցանկացող մասնավոր անձինք ևս կկարողանան մուտք գործել ՌԴ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը:
ՌԴ-ն մարտի 18-ից մայիսի 1-ը սահմանափակում է օտարերկրացիների մուտքը երկիր
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել սահմանափակել օտարերկրացիների մուտքը երկիր 2020 թվականի մարտի 18-ից մինչև մայիսի 1-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը։
Սահմանափակումը չի տարածվի դիվանագետների, ինքնաթիռների, նավերի և գնացքների անձնակազմերի, ՌԴ-ում բնակվելու իրավունք ունեցող օտարերկրացիների վրա։ Իրենց հարազատների հուղարկավորությանը մասնակցել ցանկացող մասնավոր անձինք ևս կկարողանան մուտք գործել ՌԴ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը: