Լրահոս

14.03.2011 15:58


Արամ Կարապետյանի ընդդիմություններն ու չընդդիմությունները

Արամ Կարապետյանի ընդդիմություններն ու չընդդիմությունները

«Հենարան» ակումբում պատասխանելով լրագրողի հարցին՝ «Ընդդիմություն ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք՝ Տիգրան Կարապետյան, «Ժառանգություն», ՀՅԴ, թե՞ միայն ՀԱԿ», «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասել է, թե թվարկվածների մեջ, իր կարծիքով, կան ուժեր, որոնք ընդդիմություն չեն, օրինակ՝ Տիգրան Կարապետյանը։

Իմ կարծիքով՝ Տիգրան Կարապետյանն ընդդիմություն չէ, որովհետև գոյություն ունի արմատական ընդդիմություն, իսկ Տիգրան Կարապետյանն ինքը բազմիցս հայտարարել է, որ ինքը կենտրոնամետ է,– ասել է նա։

«Մինչև ԱԼՄ–ը փակե՛լը։ Նա նախագահի հրաժարականն է պահանջում»։ Լրագրողի այս դիտարկումից հետո Ա. Կարապետյանն ասել է.

Ուրեմն կարող եմ ասել, որ Տիգրան Կարապետյանը բավականաչափ լուրջ հայացքային, հայեցողական փոփոխություն է կրել ԱԼՄ–ը փակելուց հետո։

Ինչ վերաբերում է «Ժառանգությանն» ու Դաշնակցությանը, նա ասել է, թե երկուսն էլ ընդդիմադիր են։

Արամ Կարապետյանը նշել է, թե ինքը ՀՅԴ–ին միշտ համարելու է ընդդիմադիր, որովհետև իշխանության վարած քաղաքականությունը՝ հատկապես սոցիալիստական ուղղվածության երկիր չստեղծելու և արտաքին փոխհարաբերություններում Թուրքիայի հետ ամոթալի պայմանավորվածության առումով, երբևէ չի ներվելու ՀՅԴ քաղաքական ընտրանու, հատկապես դրսի ընտրանու կողմից։

Դրա համար, ինձ համար, ով ինչ ուզում է խոսի, ՀՅԴ–ն բավականաչափ հայեցողական տեսակետից ընդդիմություն է,–ընդգծել է նա։

Անդրադառնալով «Ժառանգությանը»՝ նա ասել է.

«Ժառանգությունն» այնպես էլ մերոնքական էր, չգիտեմ ինչու՝ վերջերս ուղղակի նպատակաուղղված է ռեպրեսիվ օրգանների դեմ պայքարին։ Ինչ–որ տեղ իմ մեծ սխալն են կրկնում։ Մեր ճանապարհով է գալիս հիմա «Ժառանգությունը»։ Ժամանակին մենք էլ ենք այդ ամենն արել,–ասել է նա ու «ժառանգությանը» խորհուրդ տվել ավելի շատ կենտրոնանալ իշխանության բարձրագույն օղակների դեմ պայքարի վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը