Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին և իր շրջապատին ու բարեկամներին արգելվում է մուտք գործել Ռուսաստան։ Ինչպես հաղորդում է «Interfax» գործակալությունը, այս մասին հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Արգելքը տարածվում է Քադաֆիի աղջկա՝ Աիշուի և յոթ որդիների վրա, այդ թվում և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մութասիմա Քադաֆիի, հատուկ ուժերի հրամանատար Սաադի Քադաֆիի, «Քադաֆի» հիմնադրամի տնօրենի վրա։ Այդ պատժամիջոցները կկիրառվեն նաև մի շարք այլ պաշտոնյաների նկատմամբ, ովքեր այսպես թե այնպես մասնակից են եղել ընդդիմության ցույցերի ճնշմանը։
Դրանից բացի՝ Քադաֆիին, նրա դստերն ու որդիներ Հանիբալուին, Համիսուին, Մութասիմուին և Սեյֆու ալ–Իսլամին արգելվում է իրենց սեփականության կամ վերահսկողության տակ գտնվող դրամական միջոցներով ու ֆինանսական ակտիվներով ֆինանսական գործողություններ իրականացնել ՌԴ տարածքում։
Մեդվեդևը Քադաֆիին «անցանկալի անձ» է հայտարարել