Ա. Իշխանյան. «Զարուհի Փոստանջյանի եղբոր դեմ հարուցված քրեական գործը պատգամավորի ակտիվ քաղաքական գործունեության հետ է կապված»(տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայր Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311(1)-րդ հոդվածի 1-ին մասով, մասնավորապես նա մեղադրվում է նրանում, որ 2010թ. սեպտեմբերին պահանջել և ապօրինի ստացել է 100 հազ. դրամ վարձատրություն, և այժմ Փոստանջյանը կալանավորված է։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Փոստանջյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն էլ ասել է, թե այս քրեական գործը հարուցման պահից խախտումների մի ամբողջ կույտ է։
–Զարմանալին այն է, որ փետրվարի 18–ին երկու տարբեր մարդիկ, այսպես հանկարծակի երկուսի մոտ նույն ցանկությունն է առաջանում, և դիմում են մեկը Ազգային անվտանգության ծառայություն, մյուսը՝ ՀՀ Գլխավոր դատախազություն, ու հայտնում, որ մեկը անցյալ տարի հուլիս ամսին, իսկ մյուսը՝ անցյալ տարի սեպտեմեբերին, Տիգրան Փոստանջյանին ապօրինաբար վարձատրություն են տվել։ Նրանք հանկարծ հիշեցին, նրանց խիղճը տանջեց, և պատահաբար նույն օրը որոշեցին դիմել։ Եվ հենց նույն օրը, առանց Տիգրան Փոստանջյանին հրավիրելու և բացատրություն պահանջելու, անմիջապես, միայն հաղորդման հիման վրա, հարուցվում է քրեական գործ, որը էլի բացառիկ դեպք է, և Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածում հանցագործության մասին։ Հաղորդագրությունը մոտավորապես ունի այն բովանդակությունը, որ Գլխավոր դատախազությունը պարզել է, որ Տիգրան Փոսանջյանը քրեական օրենսգրքի այսինչ հոդվածով նախատեսված կատարել է հանցագործություն։ Փաստորեն քրեական գործ հարուցելուն պես Դատախազությունն ինչ–որ անձի համարում է հանցագործ։ Սա անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է,–ասել է նա։
Երկրորդ խախտումը, ըստ Ալումյանի, այն է, որ գործի քննությունը հանձվել է Ազգային անվատնգության ծառայության քննչական վարչությունը, որը օրենքով այդ հոդվածով նախատեսված հանցագործությունների քննության իարվասություն չունի։
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ ԱվետիքԻշխանյանը անդրադառնալով այս դեպքին՝ ասել է, թե ինքն անձամբ կարծում է, որ այս գործը ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ակտիվ քաղաքական և հասարական գործունեության հետ է կապված։
–Կաշառք է կամ ապօրինի վարձատրության (ես չեմ ուզում խորանալ իրավաբանական ձևակերպումների մեջ) փաստը ապացուցելի չէ, եթե նրանք նախապես չեն պատրաստվում, և չեն ներկվում այդ թղթադրամները։ Կաշառք տալու փաստն ապացուցելը շատ դժվար է, գրեթե անհնար, և ՀՀ դատախազությունը գիտի դա։ Երկրոդ՝ այն, որ այդպիսի վաղեմությամբ դեպքի մասին հանկարծ նույն օրը հիշելը ինքնին արդեն կասկածելի է։ Սա, իհարկե՝ կներեք, ծիծաղելի է։ Եվ երրորդ՝ ինչ վտանգավոր գործ է սա, որ խափանման միջոց կալանքն է ընտրվել։ Սա, մեղմ ասած, կասկածելի է, եթե հստակ չասեմ, թե պարզ է, որ սա ուղղակի հետապնդում է և անազնիվ հետապնդում,–ասել է նա։
Ա. Իշխանյան. «Զարուհի Փոստանջյանի եղբոր դեմ հարուցված քրեական գործը պատգամավորի ակտիվ քաղաքական գործունեության հետ է կապված»(տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայր Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311(1)-րդ հոդվածի 1-ին մասով, մասնավորապես նա մեղադրվում է նրանում, որ 2010թ. սեպտեմբերին պահանջել և ապօրինի ստացել է 100 հազ. դրամ վարձատրություն, և այժմ Փոստանջյանը կալանավորված է։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Փոստանջյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն էլ ասել է, թե այս քրեական գործը հարուցման պահից խախտումների մի ամբողջ կույտ է։
–Զարմանալին այն է, որ փետրվարի 18–ին երկու տարբեր մարդիկ, այսպես հանկարծակի երկուսի մոտ նույն ցանկությունն է առաջանում, և դիմում են մեկը Ազգային անվտանգության ծառայություն, մյուսը՝ ՀՀ Գլխավոր դատախազություն, ու հայտնում, որ մեկը անցյալ տարի հուլիս ամսին, իսկ մյուսը՝ անցյալ տարի սեպտեմեբերին, Տիգրան Փոստանջյանին ապօրինաբար վարձատրություն են տվել։ Նրանք հանկարծ հիշեցին, նրանց խիղճը տանջեց, և պատահաբար նույն օրը որոշեցին դիմել։ Եվ հենց նույն օրը, առանց Տիգրան Փոստանջյանին հրավիրելու և բացատրություն պահանջելու, անմիջապես, միայն հաղորդման հիման վրա, հարուցվում է քրեական գործ, որը էլի բացառիկ դեպք է, և Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածում հանցագործության մասին։ Հաղորդագրությունը մոտավորապես ունի այն բովանդակությունը, որ Գլխավոր դատախազությունը պարզել է, որ Տիգրան Փոսանջյանը քրեական օրենսգրքի այսինչ հոդվածով նախատեսված կատարել է հանցագործություն։ Փաստորեն քրեական գործ հարուցելուն պես Դատախազությունն ինչ–որ անձի համարում է հանցագործ։ Սա անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է,–ասել է նա։
Երկրորդ խախտումը, ըստ Ալումյանի, այն է, որ գործի քննությունը հանձվել է Ազգային անվատնգության ծառայության քննչական վարչությունը, որը օրենքով այդ հոդվածով նախատեսված հանցագործությունների քննության իարվասություն չունի։
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը անդրադառնալով այս դեպքին՝ ասել է, թե ինքն անձամբ կարծում է, որ այս գործը ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ակտիվ քաղաքական և հասարական գործունեության հետ է կապված։

7or.am