Երևանի մի շարք ռեստորաններ և սննդի կետեր դադարեցրել են իրենց աշխատանքը, գործում է միայն առաքման ծառայությունը
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կասեցնելու և կանխարգելիչ միջոցառումներից ելնելով Երևանում մի շարք ռեստորաններ և սննդի ցանցեր այսօրվանից չեն աշխատում։ Կգործեն միայն նրանցից որոշների առաքման կենտրոնները։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության մարքեթինգի ղեկավար Անահիտ Գևորգյանի հետ, ով ասաց՝ ընկերության ռեստորանային ցանցերը՝ «Երևան պանդոկ»-ը, «Լավաշ»-ը, «Շերեփ»-ը, «Լիվինգսթոն»-ը, «Smoking Chef»-ն այսօրվանից դադարեցրել են իրենց աշխատանքը.
«Ռեստորաններն այսօրվանից անժամկետ չեն աշխատում։ Արտակարգ ռեժիմով աշխատում է «Պանդոկ Երևան» ռեստորանային ցանցի առաքման կենտրոնը։ Ամբողջ Երևանի տարածքում գործում է անվճար առաքում»,-ասաց Անահիտ Գևորգյանը։
Այս պահին փակ են նաև «Chaihona», «Patric’s Pastry» և «Кавказская пленница» ռեստորանները։ Baklachoff collection ընկերության մարքեթինգի ղեկավար Էլեն Գեղամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նշված երեք ռեստորաններից գործելու է միայն առաքման ծառայություն, որն իրականացվելու է անվճար։ Իսկ ռեստորանները դեռևս անժամկետ չեն գործելու։ Չեն աշխատելու նաև «Մր. Գիրոս» հունական արագ սննդի կետերը։ Այստեղ նույնպես գործելու է միայն առաքման ծառայություն։
Ներկայումս իր բնականոն աշխատանքն է շարունակում «Տաշիր պիցցա» սննդի կենտրոնը։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև sovats.am առաքման կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի հետ՝ պարզելու ինչպես են իրականացվում կանխարգելման միջոցառումները. «Առավոտյան բոլորին ախտահանում ենք, տալիս ենք բժշկական դիմակներ, ձեռնոցներ և այդկերպ են առաքումներն իրականացնում»,-նշեց Արմեն Սարգսյանը։
Վերջինս նկատեց՝ այս օրերին պատվերները 30 անգամ նվազել են, քանի որ բազմաթիվ ռեստորաններ փակվել են արդեն. «Մարդը չի էլ կարող պատվիրել, որովհետև հնարավոր է իր նախընտրած ռեստորանը կամ սննդի կետը փակ լինի»,-հավելեց Արմեն Սարգսյանը։ Նշենք, որ sovats.am-ը համագործակցում է քաղաքի 70-80 տոկոս ռեստորանների հետ։
Երևանի մի շարք ռեստորաններ և սննդի կետեր դադարեցրել են իրենց աշխատանքը, գործում է միայն առաքման ծառայությունը
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կասեցնելու և կանխարգելիչ միջոցառումներից ելնելով Երևանում մի շարք ռեստորաններ և սննդի ցանցեր այսօրվանից չեն աշխատում։ Կգործեն միայն նրանցից որոշների առաքման կենտրոնները։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության մարքեթինգի ղեկավար Անահիտ Գևորգյանի հետ, ով ասաց՝ ընկերության ռեստորանային ցանցերը՝ «Երևան պանդոկ»-ը, «Լավաշ»-ը, «Շերեփ»-ը, «Լիվինգսթոն»-ը, «Smoking Chef»-ն այսօրվանից դադարեցրել են իրենց աշխատանքը.
«Ռեստորաններն այսօրվանից անժամկետ չեն աշխատում։ Արտակարգ ռեժիմով աշխատում է «Պանդոկ Երևան» ռեստորանային ցանցի առաքման կենտրոնը։ Ամբողջ Երևանի տարածքում գործում է անվճար առաքում»,-ասաց Անահիտ Գևորգյանը։
Այս պահին փակ են նաև «Chaihona», «Patric’s Pastry» և «Кавказская пленница» ռեստորանները։ Baklachoff collection ընկերության մարքեթինգի ղեկավար Էլեն Գեղամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նշված երեք ռեստորաններից գործելու է միայն առաքման ծառայություն, որն իրականացվելու է անվճար։ Իսկ ռեստորանները դեռևս անժամկետ չեն գործելու։ Չեն աշխատելու նաև «Մր. Գիրոս» հունական արագ սննդի կետերը։ Այստեղ նույնպես գործելու է միայն առաքման ծառայություն։
Ներկայումս իր բնականոն աշխատանքն է շարունակում «Տաշիր պիցցա» սննդի կենտրոնը։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև sovats.am առաքման կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի հետ՝ պարզելու ինչպես են իրականացվում կանխարգելման միջոցառումները. «Առավոտյան բոլորին ախտահանում ենք, տալիս ենք բժշկական դիմակներ, ձեռնոցներ և այդկերպ են առաքումներն իրականացնում»,-նշեց Արմեն Սարգսյանը։
Վերջինս նկատեց՝ այս օրերին պատվերները 30 անգամ նվազել են, քանի որ բազմաթիվ ռեստորաններ փակվել են արդեն. «Մարդը չի էլ կարող պատվիրել, որովհետև հնարավոր է իր նախընտրած ռեստորանը կամ սննդի կետը փակ լինի»,-հավելեց Արմեն Սարգսյանը։
Նշենք, որ sovats.am-ը համագործակցում է քաղաքի 70-80 տոկոս ռեստորանների հետ։