Լիտվան համազգային կարանտինի ռեժիմ է սահմանել կորոնավիրուսի պատճառով
Մարտի 16-ին Լիտվայում համազգային կարանտինի ռեժիմ Է հայտարարվել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: «Հաշվի առնելով ստեղծված իրադրությունը՝ կառավարությունը մինչեւ մարտի 30-ը կարանտին Է հայտարարում Լիտվայի տարածքում»,-ասված Է նախարարների կաբինետի որոշման մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկիրը փակել Է իր սահմաններն օտարերկրացիների մուտքի եւ Լիտվայի քաղաքացիների ելքի համար: Հումանիտար միջանցքը լիտվական տարածքով այլ երկրների քաղաքացիների տուն վերադառնալու համար բաց կլինի մինչեւ մարտի 19-ը: Չեն աշխատում մանկապարտեզները, դպրոցները եւ բուհերը: Փակված Է գրեթե ամեն ինչ, բացի պարենային խանութներից ու դեղատներից:
Ազգային կարանտինի ռեժիմի ընթացքում խիստ վարչական միջոցներ են կիրառվում նրանց նկատմամբ, ովքեր անտեսում են սանիտարական անվտանգության պահանջները: Վերահսկողության համար թույլատրվում Է օգտագործել ոստիկանությանը: Նրանք, ովքեր կարանտինային միջոցառումների անպատասխանատու անտեսման արդյունքում կվարակեն մյուսներին, կարող են պատժվել 3 հազար եվրոյի չափով տուգանքով եւ նույնիսկ ենթարկվել քրեական պատասխանատության:
Մարտի 16-ի դրությամբ Լիտվայում հաստատվել Է կորոնավիրուսով վարակման 14 դեպք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: