Կորոնավիրուսի բռնկումը կարող է հանգեցնել գրեթե 8 մլն բրիտանացիների հոսպիտալացման
Կորոնավիրուսի բռնկումը Մեծ Բրիտանիայում կարող Է տեւել մինչեւ հաջորդ տարվա գարուն եւ հոսպիտալացում կարող Է պահանջվել Միացյալ ագավորության 7,9 մլն քաղաքացիների: Այդ մասին մարտի 15-ին հայտնել Է The Guardian թերթը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված այն գաղտնի ճեպազրույցի նյութերը, որը Public Health England (PHE) կառավարական բժշկական ծառայությունն անցկացրել Է Անգլիայի առողջապահության ազգային համակարգի ղեկավարության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բնակչության մինչեւ 80 տոկոսը, ինչպես սպասվում Է, COVID-19-ով կախտահարվեն առաջիկա 12 ամսում, եւ կարող Է մարդկանց մինչեւ 15 տոկոսի (7,9 մլն մարդ) հոսպիտալացում պահանջվել»,-նշվում Է փաստաթղթում, որը մեջբերում Է թերթը:
Մեծ Բրիտանիայում հիվանդությունը հաստատված Է 1372 մարդու մոտ, 35-ը մահացել են: Միեւնույն ժամանակ այժմ ինֆեկցիայի անալիզները վերցվում են միայն ծանր հիվանդներից: Կառավարության գնահատումներով՝ դա նշանակում Է, որ հիվանդացածների իրական թիվը կարող Է կազմել 5-ից մինչեւ 10 հազար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: