Աշխարհ

16.03.2020 21:56


Եկեղեցին Թբիլիսիի փողոցները կօրհնի կորոնավիրուսի դեմ

Եկեղեցին Թբիլիսիի փողոցները կօրհնի կորոնավիրուսի դեմ

Սամեբա (սուրբ երրորդություն) առաջորդանիստ եկեղեցում նախօրեին անցկացրած պատարագի ընթացքում հոգևորականները հայտարարել են՝ մարտի 17-ին երթով շարժվելու են դեպի Թբիլիսիի կենտրոնական փողոցներ և օրհնելու են դրանք: Հոգևոր անձինք խորհուրդ են տվել նաև օրը երեք անգամ կորոնավիրուսի դեմ աղոթել:

«Երկրում տիրող վիճակից ելնելով պետությունը որոշակի միջոցներ է ձեռնարկել, դա վերաբերում է նաև եկեղեցուն: Մենք անընդհատ աղոթում ենք, որից հետո ղողանջում են եկեղեցիների զանգերը»,-հայտարարել է Դիմիտրի եպիսկոպոսը:

Հիշեցնենք, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռահար են գործում, փակ են նաև թատրոնները, կազինոները, ժամանցի այլ վայրերը: Պետությունը կոչ է անում ինքնամեկուսացվել, չհաճախել մարդշատ վայրեր: Սրա հետ մեկտեղ, չեղարկվել են մի շարք բազմամարդ միջոցառումներ՝ այդ թվում հարսանիքները ևս: Վրաստանը փակել է սահմանները գրեթե բոլոր հարևանների հետ:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը