Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից փակել Վրաստանի բոլոր սահմանները, արգելել արտասահմանցիների մուտքը Վրաստան:
Կփակվեն նաև Բակուրիանի և Գուդաուրի հանգստավայրերը: Գուդաուրիի հանգստավայրը փակելու պատճառը ռեստորաններից մեկի հաճախորդներն են՝ Չեխիայի քաղաքացիները, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին կառավարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին: Վերջինս ևս մեկ անգամ կոչ արեց զերծ մնալ մարդաշատ հավաքներին մասնակցելուց, ռեստորաններին հորդորեց ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը:
Ինչ վերաբերում է 60 տարեկանից բարձր քաղաքացիներին, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Չիքովանին կոչ արեց նրանց առավելագույն կերպով ինքնամեկուսացվել:
Հիշեցնենք, Վրաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների 33 դեպք է արձանագրվել, այստեղից մեկն արդեն ապաքինվել է: Կարանտինային գոտում է 637, հատուկ ուշադրության տակ՝ 54 մարդ:
Արգելվել է օտարերկրացիների մուտքը Վրաստան

Աղբյուրը՝ aliq.ge