Բարսելոնայում տաքսու հայ վարորդներն առաջարկում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին
Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված տաքսի ծառայություն մատուցող ազգությամբ հայ վարորդները հանդես են եկել նախաձեռնությամբ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Իսպանիայում Հայասաստանի դեսպանատունը:
«Տաքսու հայ վարորդներն այս դժվար պահերին առաջարկում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին»,-նշել է դեսպանատունը՝ կիսվելով «Ֆեյսբուք»-ում «Los Armenios» խմբում տեղադրված՝ բժիշկներին անվճար տեղափոխելու մասին հայտարարությունը: Մարտին Կիրակոսյանը, Անդրանիկ Պետրոսյանը, Աբարահամ Հակոբյանը, Էդգար Ավետիսյանը, Արթուր Մարտիրոսյանը, Արմեն Ազարյանը, Հայկ Եղիկյանը, Դավիթ Փիլոսյանը և այլք հայտարարության հետ միասին հրապարակել են իրենց հեռախոսահամարները:
Հայտարարության ներքո բազմաթիվ օգտատերեր իրենց շնորհակալությունն են հայտնել հայ վարորդներին նման մարդասիրական նախաձեռության համար: Շատ շնորհակալություն, գերազանց նախաձեռնություն, կեցցեք, ծափահարություններ ձեր համերաշխության համար. այս և այլ ձևակերպումներով արձագանքել են օգտատերերը:
Իսպանիայում վերջին տվյալների համաձայն վարակվածների թիվը 7 հազար 988 է:
Worldometers-ի համաձայն, մահերի թիվը հասել է 294-ի:
Բարսելոնայում տաքսու հայ վարորդներն առաջարկում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին
Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված տաքսի ծառայություն մատուցող ազգությամբ հայ վարորդները հանդես են եկել նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Իսպանիայում Հայասաստանի դեսպանատունը: