Իրանում կորոնավիրուսից մահացել է Փորձագետների խորհրդի անդամը
Իրանի Փորձագետների խորհրդի անդամ Հաշեմ Բաթհային մահացել Է կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից: Այդ մասին մարտի 16-ին հայտնել Է IRNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ քաղաքական գործչի մահը վրա Է հասել Ղոմ քաղաքի հիվանդանոցներից մեկում, ուր նա տեղափոխվել Էր մահվանից երկու օր առաջ:
Իրանի առողջապահության նախարարությունը երկրում նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերի մասին հայտնել Է փետրվարի 19-ին: Ախտահարվածները հայտնաբերվել են Ղոմ քաղաքում: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, հանրապետությունում հիվանդացածների թիվը կազմում Է 13 հազար 938, գրանցվել Է առնվազն 724 մահ:
Փորձագետների խորհուրդը պետական մարմին Է Իրանում, որի մեջ մտնում են 88 հեղինակավոր աստվածաբաններ: Դրա հիմնական գործառույթը երկրի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդին ընտրելն Է:
Կորոնավիրուս Է հայտնաբերվել Իրանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ երկրի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի, զբոսաշրջության, մշակութային ժառանգության եւ արհեստների նախարար Ալի Ասղար Մունեսանի եւ առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի նախարար Ռըզա Ռահմանիի մոտ: Բացի այդ, դրական են եղել երկրի Մեջլիսի (խորհրդարանի) 23 պատգամավորների անալիզների արդյունքները: Ընդ որում նրանցից երկուսը՝ Ֆաթեմա Ռահբարը եւ Մոհամադ Ալի Ռամազանին, մահացել են հիվանդությունից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: