Աշխարհ

16.03.2020 20:20


9 եվրոպական երկրից չվերթները դեպի Թուրքիա դադարեցվել են

9 եվրոպական երկրից չվերթները դեպի Թուրքիա դադարեցվել են

Կորանվիրուսի համաճարակի պատճառով դադարեցվել են 9 եվրոպական երկրից դեպի Թուրքիա կանոնավոր չվերթները։

Մարտի 15-ի դրությամբ դադարեցվել է մասնավորապես Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Դանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Նիդերլանդների հետ օդային հաորդակցությունը։

Նշված երկրներում ժամանակավորապես գտնվող Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արվել դիմել իրենց երկրի դիվանագիտական ներկայացուցչություններին, որպեսզի կազմակերպվի նրանց հետագա տարհանումը։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Նշված երկրներում ժամանակավորապես գտնվող կամ ուսանող մեր քաղաքացիները, ովքեր ցանկանում են հայրենիք վերադառնալ, մինչև մարտի 16-ը ժամը 17։00-ը կարող են դիմել իրենց երկրում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններին։ Դիմում ներկայացրած քաղաքացիների տարհանումը կիրականացվի մինչև մարտի 17-ը։ Այդ քաղաքացիներն առողջապահության նախարարության ձեռնարկած միջոցառումների շրջանակում 14 օր կգտնվեն կարանտինում»։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը