Լրահոս

14.03.2011 13:42


ՀԺԿ վարչության քարտուղար. «Հանրահավաքը ուլտիմատում ներկայացնելու նպատակ չի ունեցել»

ՀԺԿ վարչության քարտուղար. «Հանրահավաքը ուլտիմատում ներկայացնելու նպատակ չի ունեցել»

ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե մարտի 1–ին հրավիրված ՀԱԿ հանրահավաքն ուլտիմատում ներկայացնելու նպատակ չի ունեցել։ Նա նաև չի համաձայնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած 15 կետանոց պահանջները ուլտիմատումային են։ Գ. Հարությունյանն այդուհանդերձ ավելացրել է, թե իշխանությունները պետք է վստահ լինեն՝ ամեն անգամ չէ, որ ժողովուրդը խելոք-խելոք գալու է հանրահավաքի ու այդպես էլ հեռանա. բաժակը լցվել է:

–ՀԱԿ-ի ներկայացրած պահանջներին որոշ ներկայացուցիչներ շտապեցին և գնահատականներ տվեցին: Նրանք նշեցին, որ դա ուլտիմատում է: Ասեմ, որ դրանով  ՀԱԿ-ը ներկայացրել է իրավիճակը մեր երկրի և դրանից դուրս գալու ելքերը,–ընդգծել է Գ. Հարությունյանը:

Նրա հետ ասուլիսի հրավիրված ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ նկատել է՝ փաստորեն ստացվում է, որ ՀԱԿ-ն ասում է պարզապես ասելու համար, իսկ ներկայացված 15 պահանջներն էլ ապրիորի ցանկություններ են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը