Տեղի է ունեցել «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստը
Մարտի 13-իբ տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցությանխորհրդիընդլայնվածնիստը, որինմասնակցել են կուսակցությանխորհրդիանդամները,ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանանդամներնուկուսակցության 39 տարածքայինստորաբաժանումներիղեկավարները: Կուսակցությունըկայացրել է որոշում.
Վկայակոչելով տարիներ շարունակ հանրապետության ողջ տարածքում, խորհրդարանի և միջազգային կազմակերպությունների ասպարեզներում «Ժառանգություն» կուսակցության հետևողական պայքարը հանուն Հայաստանի ազգային-պետական շահի ու քաղաքացու իրավունքների պաշտպանության, արժևորելով մեր բյուրավոր համաքաղաքացիների անհատական և հավաքական, ինչպես նաև` համահասարակական նշանակության խնդիրների լուծման գործում «Ժառանգության» ցուցաբերած զորակցությունը, նկատի ունենալով, որ այդ խնդիրների գերակշիռ մեծամասնության լուծման համար կուսակցության նախաձեռնություններն անգամ չեն ընդգրկվում պետական մարմինների, առաջին հերթին` խորհրդարանի օրակարգում, ընդգծելով, որ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների օրակարգերը շարունակում են չարտացոլել ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի արտաքին և ներքին պահանջներն ու օրինավոր ակնկալիքները, որ վարվող արտաքին քաղաքականությունը տևապես զիջում է մեր պետական ինքնիշխանությունն ու ազգային շահը, իսկ ներքին քաղաքականությունը խորացնում է անհավասարությունը, անօրինականությունը, անարդարությունն ու դրանց պատճառած արտագաղթը, արձանագրելով, որ փետրվարի 17-ին, շփոթելով նախագահի նստավայրն ու պետական պարտականությունը կուսակցական գրասենյակի և գործառույթի հետ, կոալիցիոն երեք կուսակցությունների ղեկավարները ստորագրեցին հակասահմանադրական և հակաժողովրդավարական հուշագիր, որը օրախնդիր բոլոր մրցահրավերներին պատասխանելու փոխարեն ընդամենը խոստովանում է գլխավոր կուսակցապետի ու հիշյալ ուժերի` ժողովրդին պատկանող իշխանությանը ևս 7 տարով նույն կազմով ու հարաբերակցությամբ տիրանալու մտադրությունը, ինչը որակապես նոր վիճակ է ստեղծել երկրում, արդարացի համարելով փետրվարի 28-ին Ազգային ժողովում վերոթվարկյալ իրողությունների ու անցանկալի հեռանկարների հանդեպ «Ժառանգություն» խմբակցության ընդվզումը` իբրև հասարակությանն ուղղված ահազանգ և իրավատիրության մարտակոչ, «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը հայտարարում է, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ, ինչին համահունչ և երկիրը գահավիժումից զերծ պահելու մտահոգությամբ որոշում է`
1. Հնարավոր բոլոր եղանակներով` Ազգային ժողովի ամբիոնից մինչև հրապարակ, շարունակել պայքարը հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձևավորման համար.
2. Որպես այդ նոր` Սահմանադրության, իրավունքի գերակայության ու ազգային կենսական շահերի վրա խարսխված իշխանության առաջնահերթություններ սահմանել`
2.1 Ազատ և արդար ընտրությունների, լեգիտիմ ընթացակարգերի, արդյունքների, ուստիև` իշխանավորների ապահովման հրամայականը, մասնավորապես` «Ժառանգության» մշակած նոր խմբագրությամբ Ընտրական օրենսգրքի հիմքի վրա կյանքի կոչելով ընտրական բոլոր պայմանների իրավահավասարությունը, հավասարակշիռ ընտրական հանձնաժողովների ձևավորումը, քվեարկած ընտրողների ցուցակների թափանցիկությունը և ընտրական գործընթացի տեսաձայնագրումը.
2.2 Իշխանության և օլիգարխների, խոշոր բիզնեսի այլ ներկայացուցիչների ապասերտաճումը, արհեստական մենաշնորհների հիմնաքանդումը, նախագահից սկսած` բոլոր մակարդակների պաշտոնական դիրքի անձնական, ընտանեկան կամ կուսակցական նպատակով չարաշահման դեպքերի բացահայտումն ու արդարադատության խստագույն իրացումը.
2.3 Դրան զուգահեռ իշխանությունից արդեն ապասերտաճող տնտեսական վերոհիշյալ միավորներին ամբողջապես հարկային դաշտ բերելու, անցած տարիների ընթացքում արձանագրված արհեստական գնաճի արդյունքում մի շարք տնտեսվարողների գերշահույթների գանձման միջոցով պետական բյուջեի եկամուտների շեշտակի աճը, որի շնորհիվ` նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, գործազրկության և այլ նպաստների կտրուկ ավելացումը, ուստիև` սոցիալական լարվածության և բևեռացման մեղմացումը.
2.4 Ազգային ժողովում ընդունվող օրենսդրության հիման վրա գործարար շրջանակների ազդեցության բացառումը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող պատգամավորների առկայության անթույլատրելիությունը և մասնավոր շահ հետապնդող պաշտոնյաների հեռացումը պաշտոնից.
2.5 Փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը թեթևացնող, բիզնեսին հարկային տեռորից ու կամայականությունից զերծ պահող հարկային պարզեցված օրենսդրության ընդունումն ու կիրառումը.
2.6 2008թ. մարտի 1-2-ի ոճրագործության ու հաջորդած զարգացումների հակաօրինական ու հակաիրավական բոլոր արարքների բացահայտումն ու արդարադատության խստագույն իրացումը.
2.7 Ազատ արտահայտվելու, տեղաշարժվելու, հավաքներ կազմակերպելու և բողոքելու հիմնարար իրավունքների ապահովումն ու այդ իրավունքները ոտնահարած պաշտոնյաների պատասխանատվության հարուցումը.
2.8 Քաղբանտարկյալների և քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց ազատ արձակումը, քաղաքական հետապնդումներն «օրինականացրած» դատավորների պատասխանատվության հարուցումը.
2.9 Դատական իշխանության անկախության ապահովումը, այդ թվում ակնհայտորեն անարդար դատական ակտ հրապարակած դատավորի անձնական գույքի և ունեցվածքի հաշվին տուժած քաղաքացիների վնասների փոխհատուցումը.
2.10 Ոստիկանության համակարգի արմատական բարեփոխումը` այդ թվում քաղաքացիների ու պատգամավորների հանդեպ բռնություններ կիրառած իրավապահների պատասխանատվության հարուցումը.
2.11 Ազգային բանակի վերազինումը և արդիականացումը` միջազգային լավագույն փորձի ներդրմամբ, քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործումը, քաղաքացիական հասարակության կողմից զինված ուժերի վերահսկողության ապահովումը, խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մահվան հանգամանքների բացահայտումը, օրինախախտ հրամանատարների, ինչպես նաև` 2008թ. մարտի 1-2-ին բանակը քաղաքականության մեջ ներքաշած պաշտոնյաների պատասխանատվության հարուցումը.
2.12 Ազգային անվտանգության համակարգի և նրա մարմինների արմատական բարեփոխումը, օտար երկրների հատուկ ծառայությունների հետ նախկինում կամ այժմ համագործակցող գործակալների բացահայտումը, ԱԱԾ ապաքաղաքականացումը և գործառույթների հստակեցումը.
2.13 Ժողովրդագրական վերահաս աղետի կանխմանն ուղղված ռազմավարության անհապաղ և պետական մասշտաբով մշակումն ու կիրառումը, այդ թվում` հատկապես սահմանամերձ և բարձրլեռնային շրջանների հայաթափումը կանխելու նպատակով տեղի բնակչության համար արտոնյալ սոցիալական և տնտեսական հատուկ պայմանների ստեղծումը.
2.14 Համաժողովրդական սեփականություն հանդիսացող ընդերքի` բնապահպանորեն անվտանգ, օրինավոր շահագործումը և շահույթներից ողջամիտ մասհանումների ուղղորդումը պետական բյուջե, բնապահպանական անդառնալի վնասներ ենթադրող հին ու նոր ծրագրերի կասեցումը, ապօրինությունների դեմ գործերի ու դատական գործընթացների հարուցումը.
2.15 Սահմանադրության հիմնարար դրույթներին, ոգուն և ուղենիշերին, դրանով իսկ` հասարակության տարբեր խավերի իրավունքների դեմ իշխանության տարբեր ճյուղերի կայացրած նորմատիվ ակտերի (սեփականության իրավունքի զանգվածային ոտնահարումներ, բացօթյա առևտրի արգելում, ԱՊՊԱ-ի պարտադրում, չհիմնավորված բարձր գներով վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծում, որոշ վտանգավոր հանքավայրերի շահագործում և այլն) չեղյալ ճանաչումը և պետությանն ու քաղաքացիներին պատճառված վնասի փոխհատուցումը.
2.16 Գյուղատնտեսության և հատկապես ֆերմերային փոքր տնտեսությունների ու գյուղմթերքներ վերամշակող արտադրությունների սուբսիդավորումը, որի արդյունքում` երկրի պարենային անկախության և անվտանգության աստիճանի էական ավելացումը.
2.17 Պետական մակարդակով առաջանցիկ գիտության ու որակյալ կրթության էական խթանումը և արտոնյալ պայմանների ստեղծումը գիտնականների, այդ թվում` երիտասարդ գիտնականների համար, այդ համակարգերի ապակուսակցականացումը և գործող բարձրաստիճան իշխանավորների հեռացումը բուհական խորհուրդներից.
2.18 Բացառապես հայոց լեզվի վրա խարսխված հանրակրթությունը` օտար լեզուների և մշակույթների դասավանդման որակի շեշտակի բարձրացմամբ, թարգմանչական գործի խրախուսումը` բուհերում միջազգային լավագույն դասագրքերի ու գիտական աշխատանքների հայերեն թարգմանությամբ, միջազգային ծրագրերի հայերենացումը.
2.19 Ազգային ժողովի օրակարգից Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հակապետական և ազգային արժանապատվությունը նսեմացնող արձանագրությունների հետկանչը, հայրենատիրության ու հայրենիքի վերաբնակեցման հայեցակարգի ընդունումն ու կենսակոչումը.
2.20 Միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն հիմնադրված և կայացած Արցախի Հանրապետության` իր օրինական սահմաններով ճանաչումը Հայաստանի և միջազգային հանրության կողմից, Արցախին վերամիավորված տարածքներում բնակեցման գործընթացին համազգային աջակցությունը, արևելյան Անդրկովկասի հայերի հանդեպ Ադրբեջանի իրականացրած գործողությունների ճանաչումն իբրև ցեղասպանություն, սրանով իսկ` Մադրիդյան առաջարկների պաշտոնական մերժումը.
2.21 Հայրենիք-Սփյուռք ներուժային միասնության ապահովումը` սահմանադրական կարգով և փոխհարաբերությունների իրավահենքով:
3. Այս լույսի ներքո սույն թվականի ընթացքում վարչության նախագահի ճշգրտած ժամկետում հրավիրել «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումար:
«Ժառանգություն» կուսակցությունը սույն թվականի մարտի 15-ին կհրավիրի բաց համաժողով, որի ընթացքում ելույթով հանդես կգա կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Համաժողովը տեղի կունենա Համազգային թատրոնի դահլիճում` Ամիրյան 26 հասցեում (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տարածքում), ժամը 15:00-ին:
Տեղի է ունեցել «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստը
Մարտի 13-իբ տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցել են կուսակցության խորհրդի անդամները,ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներն ու կուսակցության 39 տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Կուսակցությունը կայացրել է որոշում.
Վկայակոչելով տարիներ շարունակ հանրապետության ողջ տարածքում, խորհրդարանի և միջազգային կազմակերպությունների ասպարեզներում «Ժառանգություն» կուսակցության հետևողական պայքարը հանուն Հայաստանի ազգային-պետական շահի ու քաղաքացու իրավունքների պաշտպանության, արժևորելով մեր բյուրավոր համաքաղաքացիների անհատական և հավաքական, ինչպես նաև` համահասարակական նշանակության խնդիրների լուծման գործում «Ժառանգության» ցուցաբերած զորակցությունը, նկատի ունենալով, որ այդ խնդիրների գերակշիռ մեծամասնության լուծման համար կուսակցության նախաձեռնություններն անգամ չեն ընդգրկվում պետական մարմինների, առաջին հերթին` խորհրդարանի օրակարգում, ընդգծելով, որ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների օրակարգերը շարունակում են չարտացոլել ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի արտաքին և ներքին պահանջներն ու օրինավոր ակնկալիքները, որ վարվող արտաքին քաղաքականությունը տևապես զիջում է մեր պետական ինքնիշխանությունն ու ազգային շահը, իսկ ներքին քաղաքականությունը խորացնում է անհավասարությունը, անօրինականությունը, անարդարությունն ու դրանց պատճառած արտագաղթը, արձանագրելով, որ փետրվարի 17-ին, շփոթելով նախագահի նստավայրն ու պետական պարտականությունը կուսակցական գրասենյակի և գործառույթի հետ, կոալիցիոն երեք կուսակցությունների ղեկավարները ստորագրեցին հակասահմանադրական և հակաժողովրդավարական հուշագիր, որը օրախնդիր բոլոր մրցահրավերներին պատասխանելու փոխարեն ընդամենը խոստովանում է գլխավոր կուսակցապետի ու հիշյալ ուժերի` ժողովրդին պատկանող իշխանությանը ևս 7 տարով նույն կազմով ու հարաբերակցությամբ տիրանալու մտադրությունը, ինչը որակապես նոր վիճակ է ստեղծել երկրում, արդարացի համարելով փետրվարի 28-ին Ազգային ժողովում վերոթվարկյալ իրողությունների ու անցանկալի հեռանկարների հանդեպ «Ժառանգություն» խմբակցության ընդվզումը` իբրև հասարակությանն ուղղված ահազանգ և իրավատիրության մարտակոչ, «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը հայտարարում է, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ, ինչին համահունչ և երկիրը գահավիժումից զերծ պահելու մտահոգությամբ որոշում է`
1. Հնարավոր բոլոր եղանակներով` Ազգային ժողովի ամբիոնից մինչև հրապարակ, շարունակել պայքարը հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձևավորման համար.
2. Որպես այդ նոր` Սահմանադրության, իրավունքի գերակայության ու ազգային կենսական շահերի վրա խարսխված իշխանության առաջնահերթություններ սահմանել`
2.1 Ազատ և արդար ընտրությունների, լեգիտիմ ընթացակարգերի, արդյունքների, ուստիև` իշխանավորների ապահովման հրամայականը, մասնավորապես` «Ժառանգության» մշակած նոր խմբագրությամբ Ընտրական օրենսգրքի հիմքի վրա կյանքի կոչելով ընտրական բոլոր պայմանների իրավահավասարությունը, հավասարակշիռ ընտրական հանձնաժողովների ձևավորումը, քվեարկած ընտրողների ցուցակների թափանցիկությունը և ընտրական գործընթացի տեսաձայնագրումը. 2.2 Իշխանության և օլիգարխների, խոշոր բիզնեսի այլ ներկայացուցիչների ապասերտաճումը, արհեստական մենաշնորհների հիմնաքանդումը, նախագահից սկսած` բոլոր մակարդակների պաշտոնական դիրքի անձնական, ընտանեկան կամ կուսակցական նպատակով չարաշահման դեպքերի բացահայտումն ու արդարադատության խստագույն իրացումը. 2.3 Դրան զուգահեռ իշխանությունից արդեն ապասերտաճող տնտեսական վերոհիշյալ միավորներին ամբողջապես հարկային դաշտ բերելու, անցած տարիների ընթացքում արձանագրված արհեստական գնաճի արդյունքում մի շարք տնտեսվարողների գերշահույթների գանձման միջոցով պետական բյուջեի եկամուտների շեշտակի աճը, որի շնորհիվ` նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, գործազրկության և այլ նպաստների կտրուկ ավելացումը, ուստիև` սոցիալական լարվածության և բևեռացման մեղմացումը. 2.4 Ազգային ժողովում ընդունվող օրենսդրության հիման վրա գործարար շրջանակների ազդեցության բացառումը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող պատգամավորների առկայության անթույլատրելիությունը և մասնավոր շահ հետապնդող պաշտոնյաների հեռացումը պաշտոնից. 2.5 Փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը թեթևացնող, բիզնեսին հարկային տեռորից ու կամայականությունից զերծ պահող հարկային պարզեցված օրենսդրության ընդունումն ու կիրառումը. 2.6 2008թ. մարտի 1-2-ի ոճրագործության ու հաջորդած զարգացումների հակաօրինական ու հակաիրավական բոլոր արարքների բացահայտումն ու արդարադատության խստագույն իրացումը. 2.7 Ազատ արտահայտվելու, տեղաշարժվելու, հավաքներ կազմակերպելու և բողոքելու հիմնարար իրավունքների ապահովումն ու այդ իրավունքները ոտնահարած պաշտոնյաների պատասխանատվության հարուցումը. 2.8 Քաղբանտարկյալների և քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց ազատ արձակումը, քաղաքական հետապնդումներն «օրինականացրած» դատավորների պատասխանատվության հարուցումը. 2.9 Դատական իշխանության անկախության ապահովումը, այդ թվում ակնհայտորեն անարդար դատական ակտ հրապարակած դատավորի անձնական գույքի և ունեցվածքի հաշվին տուժած քաղաքացիների վնասների փոխհատուցումը. 2.10 Ոստիկանության համակարգի արմատական բարեփոխումը` այդ թվում քաղաքացիների ու պատգամավորների հանդեպ բռնություններ կիրառած իրավապահների պատասխանատվության հարուցումը. 2.11 Ազգային բանակի վերազինումը և արդիականացումը` միջազգային լավագույն փորձի ներդրմամբ, քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործումը, քաղաքացիական հասարակության կողմից զինված ուժերի վերահսկողության ապահովումը, խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մահվան հանգամանքների բացահայտումը, օրինախախտ հրամանատարների, ինչպես նաև` 2008թ. մարտի 1-2-ին բանակը քաղաքականության մեջ ներքաշած պաշտոնյաների պատասխանատվության հարուցումը. 2.12 Ազգային անվտանգության համակարգի և նրա մարմինների արմատական բարեփոխումը, օտար երկրների հատուկ ծառայությունների հետ նախկինում կամ այժմ համագործակցող գործակալների բացահայտումը, ԱԱԾ ապաքաղաքականացումը և գործառույթների հստակեցումը. 2.13 Ժողովրդագրական վերահաս աղետի կանխմանն ուղղված ռազմավարության անհապաղ և պետական մասշտաբով մշակումն ու կիրառումը, այդ թվում` հատկապես սահմանամերձ և բարձրլեռնային շրջանների հայաթափումը կանխելու նպատակով տեղի բնակչության համար արտոնյալ սոցիալական և տնտեսական հատուկ պայմանների ստեղծումը. 2.14 Համաժողովրդական սեփականություն հանդիսացող ընդերքի` բնապահպանորեն անվտանգ, օրինավոր շահագործումը և շահույթներից ողջամիտ մասհանումների ուղղորդումը պետական բյուջե, բնապահպանական անդառնալի վնասներ ենթադրող հին ու նոր ծրագրերի կասեցումը, ապօրինությունների դեմ գործերի ու դատական գործընթացների հարուցումը. 2.15 Սահմանադրության հիմնարար դրույթներին, ոգուն և ուղենիշերին, դրանով իսկ` հասարակության տարբեր խավերի իրավունքների դեմ իշխանության տարբեր ճյուղերի կայացրած նորմատիվ ակտերի (սեփականության իրավունքի զանգվածային ոտնահարումներ, բացօթյա առևտրի արգելում, ԱՊՊԱ-ի պարտադրում, չհիմնավորված բարձր գներով վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծում, որոշ վտանգավոր հանքավայրերի շահագործում և այլն) չեղյալ ճանաչումը և պետությանն ու քաղաքացիներին պատճառված վնասի փոխհատուցումը. 2.16 Գյուղատնտեսության և հատկապես ֆերմերային փոքր տնտեսությունների ու գյուղմթերքներ վերամշակող արտադրությունների սուբսիդավորումը, որի արդյունքում` երկրի պարենային անկախության և անվտանգության աստիճանի էական ավելացումը. 2.17 Պետական մակարդակով առաջանցիկ գիտության ու որակյալ կրթության էական խթանումը և արտոնյալ պայմանների ստեղծումը գիտնականների, այդ թվում` երիտասարդ գիտնականների համար, այդ համակարգերի ապակուսակցականացումը և գործող բարձրաստիճան իշխանավորների հեռացումը բուհական խորհուրդներից. 2.18 Բացառապես հայոց լեզվի վրա խարսխված հանրակրթությունը` օտար լեզուների և մշակույթների դասավանդման որակի շեշտակի բարձրացմամբ, թարգմանչական գործի խրախուսումը` բուհերում միջազգային լավագույն դասագրքերի ու գիտական աշխատանքների հայերեն թարգմանությամբ, միջազգային ծրագրերի հայերենացումը. 2.19 Ազգային ժողովի օրակարգից Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հակապետական և ազգային արժանապատվությունը նսեմացնող արձանագրությունների հետկանչը, հայրենատիրության ու հայրենիքի վերաբնակեցման հայեցակարգի ընդունումն ու կենսակոչումը. 2.20 Միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն հիմնադրված և կայացած Արցախի Հանրապետության` իր օրինական սահմաններով ճանաչումը Հայաստանի և միջազգային հանրության կողմից, Արցախին վերամիավորված տարածքներում բնակեցման գործընթացին համազգային աջակցությունը, արևելյան Անդրկովկասի հայերի հանդեպ Ադրբեջանի իրականացրած գործողությունների ճանաչումն իբրև ցեղասպանություն, սրանով իսկ` Մադրիդյան առաջարկների պաշտոնական մերժումը. 2.21 Հայրենիք-Սփյուռք ներուժային միասնության ապահովումը` սահմանադրական կարգով և փոխհարաբերությունների իրավահենքով:
3. Այս լույսի ներքո սույն թվականի ընթացքում վարչության նախագահի ճշգրտած ժամկետում հրավիրել «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումար:
«Ժառանգություն» կուսակցությունը սույն թվականի մարտի 15-ին կհրավիրի բաց համաժողով, որի ընթացքում ելույթով հանդես կգա կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Համաժողովը տեղի կունենա Համազգային թատրոնի դահլիճում` Ամիրյան 26 հասցեում (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տարածքում), ժամը 15:00-ին:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղարություն