Լրահոս

14.03.2011 13:12


Հովիկ Աբրահամյան. «Մտահոգիչ է նավթադոլարի հաշվին ավելացող Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճը»

Հովիկ Աբրահամյան. «Մտահոգիչ է նավթադոլարի հաշվին ավելացող  Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճը»

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Լոնդոնում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` խորհրդարանի ղեկավարը նշել է.

«Այսօր ԼՂՀ–ն կայացած պետություն է իր բոլոր պետական ինստիտուտներով և բոլոր անկախ պետություններին բնորոշ խորհրդանիշերով: Սա իրականություն է և ոչ մեկը, առավել ևս  Ադրբեջանը, չի կարող հաշվի չնստել այս իրողության հետ: Հայկական կողմը պատրաստակամ է հարցը լուծել միայն խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա: Բայց մտահոգիչ են Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարությունները, նավթադոլարի հաշվին ավելացող  Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճը: Սա Ադրբեջանի կողմից միջազգային հանրության առջև ստանձնած բոլոր պարտավորությունների կոպտագույն խախտում է: Հայաստանն ունի մարտունակ բանակ և կարող է պաշտպանել իր սահմաններն ու հողը, ապահովել երկրի և ժողովրդի  անվտանգությունը»։

Մարտի 14-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուի, Լորդերի պալատի նախագահ բարոնուհի Հելեն Հայմանի, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի անդամների հետ, կմասնակցի Լորդերի պալատի լիագումար նիստին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը