Ուզբեկստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով առաջին վարակվածը
Ուզբեկստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված առաջին բնակիչը։ Այս մասին հայտնում է РИА Новости -ն՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարության սանիտարահամաճարակային բարեկեցության գործակալության տվյալներին։
Գերատեսչության տվյալներով՝ մարտի 15-ին վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայում հայտնաբերվել է COVID-19-ը՝ Ուզբեկստանի քաղաքացուհու մոտ, որը վերադարձել է Ֆրանսիայից:
Իշխանությունները որոշել են այն անձանց շրջանակը, որոնք շփվել են վարակվածի հետ, նաեւ առկա է Uzbekistan Airways չվերթի 48 ուղեւորների եւ անձնակազմի ինը անդամների ցուցակը, որոնք նրա հետ գտնվում էին ինքնաթիռում ՝ Փարիզից Տաշքենդ մարտի 11-ին չվերթի ժամանակ: Ներկայումս պարզվում են նրանց բնակության վայրերը՝ նրանց նկատմամբ բժշկական հսկողություն սահմանելու նպատակով։
Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումները, նշել են գործակալությունում:

Աղբյուրը` Փաստինֆո