Քաղաքական

15.03.2020 14:34

Քաղավիացիայի աշխատակիցների՝ կորոնավիրուսով վարակման լուրը իմանալուն պես, Տաթևիկ Ռևազյանը թռել է Հայաստանից. մանրամասներ

Քաղավիացիայի աշխատակիցների՝ կորոնավիրուսով վարակման լուրը իմանալուն պես, Տաթևիկ Ռևազյանը թռել է Հայաստանից. մանրամասներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` կորոնավիրուսից ինքնամեկուսացել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության անձնակազմը, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար: Ընկերության 75 աշխատակիցները 14 օրով ինքնամեկուսացվել են ըկերության վարչական շենքում։

«Փաստինֆո»-ի հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ նավիգացիայի աշխատակիցների մոտ կորոնավիրուսի առկայության մասին Առողջապահության նախարարը հայտնել է Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի՝ օրերս կայացած նիստի ընթացքում։ Լուրն իմանալուն պես, Քաղավիացիայի վարչության պետ պետ Տաթևիկ Ռևազյանը մեկնել է Հայաստանից։ Ռևազյանն, ըստ տեղեկությունների, վախեցել է վարակման ռիսկից: Նա այժմ գտնվում է ընտանիքի մոտ՝ Դանիայում, որտեղ բնակվում էր նախքան պաշտոն ստանալը։

Լրատվամիջոցներում իր փախուսի մասին լուրի հայտվելուց հետո, մայրանալ պատրաստվող Ռևազյանը հայտարարել էր, թե երկրից մեկնելը կապ չունի ապագա երեխայի հետ, պարզապես մեկնել է կորոնավիրուսի տարածման այս բարդ շրջանում ընտանիքի կողքին լինելու համար։ Իսկ ավելի ուշ, պաշտոնապես հայտարարվեց, թե Տաթիկ Ռևազյանը մարտի 16-ից գտնվելու է ֆիզարձակուրդում։ Մինչդեռ նրա ֆիզարձակուրդը, ըստ մեր աղբյուրի, ձևակերպվել է շատ ավելի ուշ, քան նա հեռացել է երկրից։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ի սկզբանե վարկված է եղել նավիգացիայի ծառայության ղեկավարը, որը չիմանալով իր մոտ վարակի առկայության մասին, մի քանի օր հաճախել է աշխատանքի՝ վարակելով ծառայության մյուս աշխատակիցներին։ Այս պահին ինքնամեկուսացված բոլոր վարակակիրները նավիգացիայի աշխատակիցներ են, իսկ վարակի աղբյուր են հանդիսացել ականջակալները ու խոսափողները, որով նրանք կարգավորում են ինքնաթիռների երթուղին։ Փաստացի, մի քանի հերթափոխի աշխատակիցներ դարձել են վարակակիր և փոխանցող։

Աղբյուրը՝ «Փաստինֆո»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։