Լրահոս

14.03.2011 12:41


Կենսառեսուրսների ապօրինի օգտագործման նկատմամբ հայտնաբերված և տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 28.02.11-11.03.11.թթ ընկած ժամանակահատվածում կենսառեսուրսների ապօրինի օգտագործման նկատմամբ շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  վերաբերյալ  ԲՊՏ կողմից կայացվել է 960.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 19 որոշում և հաշվարկվել է 22.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Մասնավորապես`

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արագածոտնի ՏԲ կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի  համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 10.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու ՏԲ կողմից կայացվել է  50.0հազ.դր գումարի 1վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Լոռու ՏԲ կողմից  13 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 650.0հազ.դր  ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 13  որոշում:

Արմավիրի  ՏԲ կողմից  2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր  ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում:

Շիրակի ՏԲ կողմից  1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր  ընդհանուր գումարի  վարչական տուգանքի   որոշում:      Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված  ժամանակահատվածում մուտք է եղել 854.2 հազ.դր գումար:

ՀՀ բնապահպանության նախարարության  մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը