կարծում եմ, ճիշտ չէ, որ «կաբինետային աշխատանքն», ինչպես ինքդ ես ձևակերպում ծաղկաձորյան միջոցառման կարգավիճակը, այդպես շքեղ ցուցադրել հասարակությանը:
Ավելին`վերջինիս համար այս ծանր պայմաններում, պետության կառավարման ծախսերը կրճատելու փոխարեն, անթույլատրելի միջոցներ ես վատնում, այդ թվում, նման միջոցառումներ անցկացնում հանգստյան վայրերում:
Դու պետք է հաշվի առնես, որ օրինակիդ հետևելու ցանկացողներ շատ կան:
Չնայած, նման ուղղվածություն արդեն ունեն ՀՀԿ–ական գործընկերներդ, որոնք հաճախ են «ճգնաժամը վայելում» նույն Ծաղկաձորում: Սակայն, մտահոգությունս միայն դա չէ:
Ելույթումդ հնչել են միայն հայտնի ճշմարտություններ կամ արձանագրվել փաստեր և խոսք չկա, այդ թվում, ինքնաքննադատություն, իրական պատճառների մասին, մասնավորապես`
1. Երկրի անվտանգությանն առնչվող «Երևանում Հայաստանի բնակչության կենտրոնացման» և «չմշակվող մեծ հողատարածքների» խնդիրների մասին: Չէ որ Դու ես երկար տարիներ եղել ԱԱԽ քարտուղարը, Վարչապետը և արդեն 4-րդ տարին է իրականացնում ես ՀՀ Նախագահի լիազորությունները,
2. Գինու գործարանի սեփականատեր ԱԽՔ-ի կողմից գյուղնախարարների առաջարկման /նշանակման/ մասին, այն էլ` առանց որևէ պատասխանատվության, կամ, հիշյալ գործարանի, և ընդհանրապես բարձրաստիճան պաշտոնյաների բիզնեսների ծաղկման, ի հակառակ գյուղատնտեսության անկման մասին,
3. Իշխող կուսակցությաւն կողմից իր նախընտրական ծրագրի չկատարման և այլնի մասին:
Հավանաբար, սա հետևանք է նաև, այն բանի, որ նախընտրական ծրագրումդ որևէ ակնարկ չկա անգամ գյուղատնտեսության մասին: Չնայած, ես նույնպես համաձայն եմ, որ Հայաստանն ուժեղ ժողովրդավարական պետության բնութագրման, ցավոք չիրականացված, խոստումդ ավելի կարևոր է: Այդ կապակցությամբ, խորհուրդ եմ տալիս հաջորդ նման միջոցառումը նվիրել հենց այդ խոստման չկատարման պատճառներին, այդ թվում, 2008թ.-ի ապօրինի ընտրությունների հետևանքների չվերացմանը, «մարտի 1-ի» դեպքերի չբացահայտմանը, քաղբանտարկյալների առկայությանը և այդ ուղղությամբ ԵԽԽՎ համապատասխան որոշումների չկատարմանը:
Ռուբեն Թորոսյանի խորհուրդը Սերժ Սարգսյանին
ՀՀ Նախագահի նստավայր
Պարոն Ս. Սարգսյանին
Խորհուրդ նախկին գործընկերոջս ծաղկաձորյան «կաբինետի» կապակցությամբ
Հարգելի Սերժ Ազատի,

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ռ. Թորոսյան