Աշխարհ

14.03.2020 21:52


ՌԴ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 14-ով

ՌԴ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 14-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է 14-ով, և վարակվածների ընդհանուր թիվը հասել է 59-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները համակարգող խորհրդի ռազմավարական նիստի ժամանակ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ երկրում նոր միտում է նկատվում․ «Մեզ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել ոչ միայն Իտալիայից վերադարձած մարդկանց մոտ, այլև նրանց ընտանիքի անդամների, որոնք արտասահմանում չեն եղել»։

«Եվ այդ կապակցությամբ պետք է ջանքերը կենտրոնացնել ռիսկային խմբերին, այսինքն՝ ոչ բարենպաստ իրավիճակ ունեցող երկրներից վերադարձած ՌԴ քաղաքացիներին ու արտասահմանցիներին վերահսկելու ուղղությամբ»,-նշել է նա։

ՌԴ վարչապետի խոսքով` պետք է նրանց համար հայտարարել 14-օրյա կարանտին ու բժիշկների հսկողության տակ պահել։

«Չի կարելի հապաղել, պետք է շտապ ախտորոշում անցկացնել ու հիվանդությունը հայտնաբերելու օպերատիվ միջոցներ ձեռնարկել, ինչպես դա արվեց Մոսկվայում։ Այդ պրակտիկան պետք է տարածել երկրի բոլոր շրջաններում»,-ավելացրել է Միշուստինը։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի։ Այս պահին 200 քաղաքացի մեկուսացման մեջ է։ Վարչապետի ու կնոջ կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է ցույց տվել։

Մարտի 14-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 150 060-ի։ Համաշխարհային առողջապահության ընկերության տվյալների համաձայն՝ այս պահին վարակից 5 617 մարդ է մահացել, 73 731-ն ապաքինվել են։ Կորնավիրուսը հասել է աշխարհի 149 երկիր։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը