Աշխարհ

14.03.2020 21:21


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ներքին տարածման առաջին դեպքը

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ներքին տարածման առաջին դեպքը

Այսօր Վրաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսի ներքին տարածման առաջին դեպքը:

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսի 30 հաստատված դեպք կա, որից 2-ը Իրանից են եկել, մեկը՝ Իսպանիայից, իսկ 12-ը ճանապարհորդում էր Իտալիայում, 10-ը՝ կոնտակտ է ունեցել Իտալիայից ժամանած 12 վարակակիրների հետ:

Մարտի 14-ին հաստատված COVID-19-ով վարակված 5 նոր պացիենտները արդեն այսպես կոչված երրորդական դեպքերն են, այսինքն կոնտակտի հաջորդ կոնտակտը:

Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ այժմ պացիենտների վիճակը գնահատվում է բավարար: Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարը բնակչությանը կոչ է անում զգուշանալ և պահպանել վարակի տարածման կանխարգելման համար տրված ռեկոմենդացիաները:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը