Թուրքիան և Ադրբեջանը դադարեցրել են ցամաքային և օդային հաղորդակցությունը
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը շաբաթ հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ պայմանավորվել են երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը փակել՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են թուրք ղեկավարի վարչակազմից:
«Հեռախոսային բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային թեմային առնչվող հարցեր: Որոշում է կայացվել դադարեցնել ավիա և ցամաքային հաղորդակցությունը՝ բացառությամբ բեռնափոխադրումների»,-ասվում է վարչակազմի հաղորդագրության մեջ:
Թուրքիան ավելի վաղ սահմանափակել էր ԵՄ 9 երկրի քաղաքացիների մուտքը: Խոսքը Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի մասին է: Անկարան դադարեցրել է նաև ավիահաղորդակցությունն Իրանի, Հարավային Կորեայի և Իտալիայի հետ:
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել է մարտի 11-ին: Ուրբաթ երկրի իշխանությունները հայտնել են վարակման ևս 4 դեպքի մասին:
Ողջ աշխարհում վարակակիր է 147 838 մարդ, մահացել է 5539-ը, ապաքինվել է 71 718-ը: ԱՀԿ-ն կորոնավիրոսի համավարակ է հայտարարել: Վարակման դեպքեր են արձանագրվել ավելի քան 120 երկրում:
Թուրքիան և Ադրբեջանը դադարեցրել են ցամաքային և օդային հաղորդակցությունը
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը շաբաթ հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ պայմանավորվել են երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը փակել՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են թուրք ղեկավարի վարչակազմից:
«Հեռախոսային բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային թեմային առնչվող հարցեր: Որոշում է կայացվել դադարեցնել ավիա և ցամաքային հաղորդակցությունը՝ բացառությամբ բեռնափոխադրումների»,-ասվում է վարչակազմի հաղորդագրության մեջ:
Թուրքիան ավելի վաղ սահմանափակել էր ԵՄ 9 երկրի քաղաքացիների մուտքը: Խոսքը Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի մասին է: Անկարան դադարեցրել է նաև ավիահաղորդակցությունն Իրանի, Հարավային Կորեայի և Իտալիայի հետ:
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել է մարտի 11-ին: Ուրբաթ երկրի իշխանությունները հայտնել են վարակման ևս 4 դեպքի մասին:
Ողջ աշխարհում վարակակիր է 147 838 մարդ, մահացել է 5539-ը, ապաքինվել է 71 718-ը: ԱՀԿ-ն կորոնավիրոսի համավարակ է հայտարարել: Վարակման դեպքեր են արձանագրվել ավելի քան 120 երկրում:
Աղբյուրը՝ tert.am