Լրահոս

14.03.2011 11:58


Վարորդն ու ուղևորը տեղում զոհվել են

Մարտի 14-ին ՝ ժամը 01.58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկ-Հովսեփյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված համգամանքներում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 007 ՕՍ 64 պետհամարանիշի և «ՎԱԶ 21099» մակնիշի 30 ՕՍ 008 պետհամարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով տեղում զոհվել են «ՎԱԶ» ավտոմեքենաներից մեկի վարորդը, 1963թ.-ին ծնված Աշոտ Խաչատրյանը և ուղևորը (ինքնությունը ճշտել չի հաջողվել):

Փրկարաների կողմից զոհվածների դիակները դուրս են բերվել ավտոմեքենայից և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը