Լրահոս

12.01.2011 10:57


«Փորձ է կատարվում կառավարելի դարձնել հասարակական կյանքի յուրաքանչյուր ոլորտ»

Հայտարարություն  իրավապաշտպանների  դեմ  շարունակվող  «արշավների»  մասին

 Այն  ինչ  իրականացվում  է  իրավապաշտպան  Արտակ  Զեյնալյանի  գործունեության  դեմ, Հայաստանում  արդեն  արմատներ  գցած  դրսևորումներ  են, որոնք  տեղի  են ունենում  իշխանությունների  ցուցադրական   անգործության  պայմաններում:  Որպես  հետևանք, դժվար  չէ  արձանագրել, որ  փորձ  է  կատարվում   կառավարելի  դարձնել  հասարակական  կյանքի  յուրաքանչյուր  ոլորտ:   Դատապարտելով  անկոտրում  իրավապաշտպան Զեյնալյանի  հանդեպ  շարունակվող ոտնձգությունները, հույս  ենք հայտնում, որ  Հայաստանին  անդամագրած միջազգային  կառույցները միջոցներ  կձեռնարկեն  մեր  երկրում  իրական  իրավապաշտպանական գործունեությունը  ջախջախումից  փրկելու  ուղղությամբ։

«Ընդդեմ  ՀՀԿ  ապօրինությունների» համահայկական  կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը